ԶԼՄ-ները հայտնել են Զելինսկիի աշխատավարձի չափը
Հայտնի է դարձել, թե ամսական որքան աշխատավարձ է ստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այդ պաշտոնին նա ամեն ամիս ստանում է 28 հազար գրիվեն, ինչը կազմում է մոտ 70,5 հազար ռուբլի։ Այդ գումարից հանվում է 5,4 հազար գրիվեն (14 հազար ռուբլի)։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ևս ստացել է նույնքան աշխատավարձ։
Նշվում է, որ պետության ղեկավարի համար այլ հավելավճարներ և պարգևավճարներ նախատեսված չեն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց