Հուլիսին Թուրքիայում 165 գրոհային է սպանվել
Թուրքիայում ուժայինները հուլիսին ձեռնարկած օպերացիաների շրջանակում 165 գրոհային են սպանել: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
«Հուլիսին վնասազերծվել է 165 ահաբեկիչ, որից 17-ը պարագլուխ»,-ասել է մամուլի խոսնակ Իսմաիլ Չըթաքլըն:
Վերջիններիս վերագրվող արարքի վտանգավորության աստիճանը եղել է կապույտ, նարնջագույն և մոխրագույն:
Աղբյուրի փոխանցմամբ` թուրք ուժայինները քաղաքներում շուրջ 1409, իսկ հոծ չբնակեցված տարածքներում 11.646 գործողություն են իրականացրել:
Ընդհանուր առմամբ` 2940 կասկածյալ է բերման ենթարկվել «ահաբեկչական կառույցի հետ կապ ունենալու մեղադրանքով», որից 561-ը ձերբակալվել է:
Նշենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ