Մարուքյանը Փաշինյանին խնդրել է տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։
«Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Լիազորված եմ պահանջել Փաշինյանից անհապաղ հրապարակել այդ փաստաթուղթը
- Ավետիք Չալաբյան. Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են Փաշինյանի կադրերը, կան քաոտիկ զարգացումներ
- «yerevan.today». Մեր թողած երկրի պոտենցիալը դու և քո ընկերները մսխում եք․ Աշոտյանը՝ վարչապետին