Սիրիական բանակն Իդլիբում վերսկսել է ռազմական գործողությունները
Սիրիական բանակը հայտարարել է Իդլիբ նահանգում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների վերսկսկման մասին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Սիրիայի Զինված ուժերի ղեկավարությունը մանրամասնել է, որ կրակի վերականգնումը պայմանավորված է գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի չպահպանմամբ, ինչպես նաև Անկարայի կողմից անցած տարի Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունների խախտմամբ։
«Բանակը պատասխանելու է ցանկացած ագրեսիայի, երկրի Սահմանդրությամբ նախատեսված կարգով պաշտպանելու սիրիացի ժողովրդին ու ապահովելու նրա անվտանգությունը»,-նշել են ԶՈՒ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ