Վերլուծություններ 11:00 05/08/2019 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են Փաշինյանի կադրերը, կան քաոտիկ զարգացումներ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, հասարակական գործիչ, մենեջմենթի խորհրդատու և սոցիալական ձեռնարկատեր Ավետիք Չալաբյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում արած հայտարարություններին։

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը հայտարարել էր 2014-ին պատրաստված մի գաղտնի փաստաթղթի մասին, որում, ըստ նրա, արձանագրված է Հայաստանը գտնվում է ինստիտուտցիոնալ կաթվածահար վիճակում, ինստիտուցիոնալ առումով պետությունն ամբողջովին ձախողված է։

«Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից։ Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում եմ վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։

Սա շատ լուրջ պնդում է, և համապատասխան լուրջ վերլուծության կարիք ունի։ Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ տարբեր երկրներում պետական և մասնավոր կառույցների համակարգային կարողությունների ուսումնասիրությամբ և զարգացմամբ, դա իմ հիմնական մասնագիտությունն է, և կարող եմ գնահատել Հայաստանի իրական վիճակը, առավել ևս, որ նման հետազոտություն իմ թիմի հետ Հայաստանում ևս իրականացրել եմ 2017 թ․

Եթե համեմատենք Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, կամ Շվեյցարիայի հետ, դրանք ակնհայտ թույլ են։ Եթե դրանք համեմատենք նույնիսկ Ռուսաստանի Դաշնության կամ Էստոնիայի հետ, ապա մենք շատ հարցերում դեռևս հետ ենք մնում իրենցից։ Մեր պետական համակարգում նախորդ իշխանությունների օրոք և կոռուպցիայի մակարդակն էր ակնհայտորեն բարձր, և որը պակաս ակնհայտ էր, շատ կառույցներ գործում էին իմիտացիոն տրամաբանությամբ, երբ ավելի շատ գործունեություն էին ցույց տալիս, քան իրական արդյունք։ Դրանով հանդերձ, խոսել, որ նախորդ իշխանությունները բերել էին երկիրը ինստիտուցիոնալ ձախողման, ևս չափազանցություն է, և հակասում է առողջ տրամաբանությանը, և ահա թե ինչու։

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ արագ փլուզվեր, և դադարեր գործել։ Իրականությունը սակայն այն է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է ողջ այս ընթացքում անառիկ պահել մեր սահմաննները, ԱԱԾ-ն մեծ թափով ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի (և դա առանց լուրջ կադրային փոփոխությունների), ՊԵԿ-ը զգալիորեն ավելացրել է հարկերի հավաքումը (նույնիսկ կրճատելով աշխատակազմը), իսկ Կենտրոնական բանկն էլ պահում է դրամի կայունությունը և ցածր ինֆլյացիան։ Այս բոլոր կառույցները, առանց բացառության, ղեկավարում են նախորդ համակարգի օրոք ձևավորված կադրերը, և նրանք իրենց գործը, թեև ոչ իդեալական, բայց հիմնականում նորմալ իրականացնում են, այլապես մենք այսօր երկրում քաոս կունենայինք։ Սա նաև ցույց է տալիս, որ նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, և շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնվորեն ծառայելու սեփական երկրին։

Պատկերը իհարկե ամենուրեք չի այդպես։ Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են վարչապետ Փաշինյանի բերած կադրերը, կան և քաոտիկ զարգացումներ, դրա օրինակներից մեկը դարձել է Երևանի քաղաքապետարանը, որը կարծես անհուսորեն ընկղմվում է խրոնիկ ճգնաժամի մեջ, և դա միակ օրինակը չի։ Բայց ա՞րդյոք ճիշտ է սեփական կադրերի անփորձությունը և անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը։ Գուցե պարզապես պետք է ընդունել, որ երկրում յուրաքանչյուր ոլորտում պետք է կառավարեն իրենց գործի պրոֆեսիոնալները, որոնք կկարողանան մի կողմից կայունություն ապահովել, որպեսզի վիճակը չվատանա, մյուս կողմից էլ իրակականացնեն անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, որպեսզի իսկապես մի հրաշալի օր, մենք մեր կարողությունների մակարդակով հավասարվենք աշխարհի առավել զարգացած երկրներին։ Իշխանությունն էլ այդ պրոֆեսիոնալների համար պետք է գործունեության թափանցիկ և գրավիչ պայմաններ ապահովի, որպեսզի մարդիկ հաճույքով իրենց գործն անեն, և կոռուպցիայի մասին նույնիսկ չմտածեն։

Առայժմ սակայն դա տեղի չի ունենում։ Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ մեղավորների և թշնամիների որոնում։ Բայց մեր երկրում պետք չի ոչ թշնամիների թիվը ավելացնել, ոչ էլ անընդհատ հեծանիվներ հայտնագործել՝ աշխարհում շատ երկրներ են անցել նույն ճանապարհով (մասնավորապես, Արևելյան Եվրոպայում)՝ նվազեցնելով համակարգային կոռուպցիան, և բարձրացնելով պետական կառավարման կարողությունները։ Պետք է այդ երկրների փորձը ուսումնասիրել, տեղայնացնել, և հետևողական ներդնել, այդ դեպքում լրիվ այլ արդյունք կստանանք մի քանի տարուց, ու անընդհատ լայվ մտնելու կարիք էլ չի լինի։ Մինչ այդ, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, դեռ աշխատողներին՝ գործերին հաջողություն, իսկ հանգստացողներին էլ՝ ուրախ հանգիստ»,-գրել է Չալաբյանը ֆեյսբուքյան էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Մովսես Դեմիրճյան. Թորոսյանի կողմից սա ապապրոֆեսիոնալ մոտեցման և պետական մտածողության բացակայության դրսևորում է
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն...
Աղբյուր` Panorama.am
16:11
Հարավային Կորեայում COVID-19-ով կրկնակի վարակման դեպք է գրանցվել 91 հոգու մոտ. Gazeta.ru
Հարավային Կորեայում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք է գրանցվել հիվանդությունից բուժված 91 քաղաքացու մոտ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին
«Ազնավուր» հիմնադրամը ևս միանում է COVID-19- ի դեմ պայքարին՝ աջակցելով ՀՀ առողջապահության նախարարությանը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Մուրադյան. Մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը
Կյանքից հեռացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ տարածած ցավակցական խոսքում ասված է....
Աղբյուր` Panorama.am
15:57
Գլխավոր դատախազությունը՝ Վահագն Հարությունյանի հետախուզման և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին
 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել «2008թ. մարտի 1-ի» քրեական գործով...
Աղբյուր` Panorama.am
15:44
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 հազարը. «ՏԱՍՍ»
Անցած օրվա ընթացքում Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 734-ով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Ըստ երկրի...
Աղբյուր` Panorama.am
15:34
ԱՄՆ-ից հայրենիք վերադարձող հայ աշակերտները ենթարկվելու են 14-օրյա կարանտինային ռեժիմի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանություն էր տարածել  FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում...
Աղբյուր` Panorama.am
15:19
Լևոն Ազիզյանը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից  տեղեկացնում են, որ նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
15:15
«Հայաստանում նոր պոչամբարներ կառուցելու հայտեր չկան». Իրինա Ղափլանյան
«Սա ավելի շատ քաղաքական քայլ է Հայաստանի կողմից՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ բոլոր երկրները վավերացման փուլ են մտել: Այս պահին դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Կորոնավիրուսի հետևանքով այս պահին ունենք 12 մահ. Թորոսյան
«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիուսի տարածումը կանգնում է, կամ այն 100% մարում է»,-ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի...
Աղբյուր` Panorama.am
15:04
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԵՄ-ն 20 մլրդ եվրո կհատկացնի Եվրոպայից դուրս
Եվրամիության երկրներն ավելի քան 20 միլիարդ եվրո կուղղեն Եվրոպայից դուրս կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Ինչպես գրում է ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:56
Փաշինյան. Այո, դժբախտաբար, մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:...
Աղբյուր` Panorama.am
14:46
Բոբ Դիլանի երգն առաջին անգամ գլխավորել է Billboard- ի աղյուսակը
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանի Murder Most Foul երգը գլխավորում է Billboard-ի աղյուսակը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, սա երաժշտի առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իսպանիայում համընդհանուր արգելափակումը կարող էր երկարաձգվել մինչև մայիսի 10-ը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախօրեին  հայտարարել է, որ ստիպված կլինի խնդրել երկարաձգել արտակարգ դրությունը ևս երկու շաբաթով, երբ...
Աղբյուր` Panorama.am
14:31
Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը
Ի պատասխան մամուլի ներկայացուցիչների հարցումների Beeline Հայաստան ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է...
Աղբյուր` Panorama.am
14:28
Արսեն Բաբայան. Մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը
«Ինձ համար հեղափոխությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ կառավարումն է, այլ ոչ թե ցայտնոտային որոշումներն ու կոլեկտիվ անպատասխանատվությունը»։
Աղբյուր` Panorama.am
14:26
ԲՏԱ նախարարությունը «համաձայնություն չի տվել գործընթացին»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ 1. Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Անցած օրվա ընթացքում հիվանդների թիվը աճել է 495-ով։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. Թորոսյան
«Բեռները, որոնք գալիս են Երևան, հնարավոր չի դատարկել Մեղրիում. դրանք են՝ բիտումը, կլինկերն ու ապակին։ Ուրիշ բեռ Իրանից չի գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ադրբեջանը կկրճատի նավթի արդյունահանումը
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) նոր գործարքի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվել է օրական 164 000 բարելով կրճատել նավթի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շոտլանդիայում ավելացել են կորոնավիրուսով չպայմանավորված մահերը
Շոտլանդիայում ավելի քան 50 տոկոսով աճել է մահացությունը կորոնավիրուսի հետ չկապված պատճառներից՝ մարտի 30-ից մինչև ապրիլի 5-ը: yandex.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մշակույթի նախկին նախարարը ռեժիսորից պահանջել և ստացել է ֆիլմի համար նախատեսված գումարից շուրջ 6,8 մլն դրամ
ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործն...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1786 նոր դեպք. Գազետա.ռու
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 57 շրջաններում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 1786 նոր դեպք: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
13:41
Մեր տնտեսվարողներին սահմանափակում են, իհարկե, այդ ամենը թղթի վրա չի արտահայտվում. Գեղամ Գևորգյան
«Ռուսաստանում խաղի կանոնների դաշտն օրենսդրությամբ այլ է, իրական կյանքում մի փոքր այլ է»,- այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Մակրոնը Մարսելում այցելել է ֆրանսիացի բժշկին, որը պաշտպանում է հիդրօքսիքլորոքինի կիրառումը կորոնավիրուսի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին այցելել է Մարսելում գտնվող ֆրանսիացի  բժիշկ Դիդիե Ռաուլտին, որը պաշտպանում է կորոնավիրուսի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում
Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել  հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված...
Աղբյուր` Panorama.am
13:28
Մանկատան 300 շրջանավարտների համար բնակարան ձեռք կբերվի. Բաթոյան
«2021 թվականի հուլիսի 1-ից առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կիրականացնի աշխատանքային իրավունքների վերահսկման...
Աղբյուր` Panorama.am
13:20
«Իր հետ կառուցել ենք, ստեղծել ենք, հաղթել ենք, ապրել ենք»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Իր հետ կառուցել ենք, ստեղծել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}