Հասարակություն 16:23 05/08/2019 Հայաստան

Մեծամորում կբացվի հուշարձան՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի հիշատակին

Ապրիլյան պատերազմում նահատակված հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրը՝ օգոստոսի 12-ին, Մեծամոր քաղաքում՝ Սաշայի ծննդավայրում, տեղի կունենա հուշարձանի բացման արարողությունը։ Մի շարք բարերարների կողմից կառուցված հուշարձանը նվիրված է Սաշա Գալստյանի և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին։

Հուշարձանի բացումը տեղի կունենա ժամը 12։00-ին։

Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ-ին։ 2003 թվականին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 2004 թ-ին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թ-ին։ Նույն թվականին ընդունվել  և 2014 թ-ին գերազանության վկայականով ավարտել է
Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝ ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն:
2014  թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը։

2015 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ, ծառայել ՊԲ N զորամասում՝ որպես սանհրահանգիչ: Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների,
ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։

Ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 2-ին, Սաշան իր երեք ծառայակից  ընկերների և վաշտի հրամանատար Հարություն Նալբանդյանի հետ եղել է 112 մարտական դիրքի ՀԴԿ-ում։
Ծնողներին պատմել են, որ երբ կռիվը սկսվել է, կապիտան Նալբանդյանին դիրքից կանչել են օգնության։Նախքան հրամանատարը կգնար, Սաշան հարցրել է՝ արդյոք կարելի է իրեն այդ զենքով կրակել, որով մինչ այդ չի կրակել։ Հրամանատարն ասել է՝ «Եթե կարաս, կրակի՛»։

Սաշա Գալստյանը ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 1-ի գիշերը՝ դիրքեր բարձրանալուց 3 ժամ առաջ։ Նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի հարձակումը։

Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է, որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։

Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։
Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից։

Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:

Ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը,  լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:

Սաշա Գալստյանը 2016 թվականին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» պետական մեդալով, 2016 թվականին՝ ՀՀ «Արիության» պետական մեդալով և «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}