ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:15 05/08/2019 Հայաստան

«168 ժամ». ՊՎԾ գործը դատարան չի՞ հասնի. նոր հանգրվան են կանխորոշել

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)  պետգնումներով հեմոդիալիզի պարագաների և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեպքով «քնեցրած» գործում նոր զարգացումներ են սպասվում: Եվ դրանք կապված չեն նախաքննական փուլում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։

Իրականում իշխանության վերին օղակում քննարկվում է այս գործը հնարավորինս անաղմուկ  փակելու հնարավորությունները, իրավականով հարմար ելքեր են փնտրվում: Ավելին, խնդիր է դրված՝ գործը նախաքննական փուլում ավարտել և թույլ չտալ, որպեսզի հասարակական հնչեղություն ստացած քրեական գործը մտնի դատարան:  Իշխանության ներսից այս մասին  լուր փոխանցողը, իհարկե, շարունակում է պնդել, որ մասնավորապես Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասով հսկայածավալ նյութեր է հավաքել ԱԱԾ-ն, ավելին, պնդում է նաև, որ կաշառք ստանալու որոշ դրվագներ, ըստ էության, հաստատվել են, ու դրանց մասով Սանասարյանը համոզիչ հակափաստարկներ չի ունեցել:

Ենթարաբար, խոսքը գործարարներից մեկին «տանիք կանգնելու», մեկ այլ դրվագով՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի բարձրաստիճան պաշտոնյային  մի քանի զանգով արած հովանավորչական միջնոդությունների մասին է, և գուցե այն կես միլիոն դոլարանոց գործարքի, որն իբր կանխվել է այն պահին, երբ ԱԱԾ-ն Սանասարյանին ամիսներով դիտարկելու շրջանում պարբերաբար զեկուցելիս նաև այս մասին է հայտնել վարչապետ Փաշինյանին, ու հենց այդ փուլում էլ որոշվել է քրգործը հարուցել՝ կանխելու հնարավոր գործարքը, որպեսզի հետագայում խայտառակ ծավալի կաշառքի փաստով գործ չբացահայտվի Նոր Հայաստանում, և հեղափոխական  իշխանությունը հանկարծ չվարկաբեկվի:

Մի կարևոր դիտարկում. թվարկված բոլոր դրվագների մասով Դավիթ Սանասարյանը  մշտապես հերքում էր, մինչդեռ նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խուսափել է, որպես կանոն, մեկնաբանություն հնչեցնել՝ ասելով, թե  ուրիշների երևակայական տեսիլքները չի մեկնաբանում:

Սակայն ընդգծենք, ինչպես փաստաբանը, այնպես էլ Դավիթ Սանասարյանն ընդգծված խուսափում են մեկնաբանել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝  գործուն ազդեցության, ու  Սանասարյանի հետ նրա ունեցած «պերեպիսկայով պայմանավորվածության»  վարկածը (հեռախոսային գրավոր հաղորդակցության), որում, ըստ 168.am-ի աղբյուրի,  խոսուն փաստեր կան  հեմոդիալիզի գնումներում նախարար Թորոսյանի շահագրգիռ լինելու մասին:

Հիշեցնենք, հաջորդիվ մամուլում նաև արտահոսք եղավ, որ նախարար Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել Դավիթ Սանասարյանի դեմ, նրանք առերեսվել են ԱԱԾ-ում, ինչին լրագրողների հետ զրույցում լղոզված արձագանքել էր  նախարարը:

Ինչ վերաբերում է 168.am-ի հրապարակմանը, որում լրագրողը հղում տալով ԱԱԾ իր աղբյուրին՝   նշում է, որ առկա է տեսանյութ, որտեղ ԱԱԾ-ն նկարահանել է  Դավիթ Սանասարյանին՝  կաշառք ստանալու  պահին, ու այն տրվել  է վարչապետին, Սանասարյանն ի պատասխան մեր հրապարակման՝ հիշեցնենք, հայտարարել էր. «Այն խմբագրությունը, որը կհրապարակի կաշառք վերցնելու տեսանյութ, այդ խմբագրությունում ձեռքս կկտրեմ:

Ի դեպ, 2019 փետրվար 26-ից ԱԱԾ-ում հարուցած ՊՎԾ գործով բազմաթիվ արտահոսքեր են եղել մամուլում, գուցե ուղղորդված, սակայն ԱԱԾ Արթուր Վանեցյանը մշտապես ցույց է տվել, որ անհանգստանալու պատճառներ չունի:

Եվ այս օրերին նեղ միջավայրերում շրջանառվող վերջին  թարմ ինֆորմացիան, որ իբր առնչվում է ՊՎԾ-ում պաշտոնավարած Դավիթ Սանասարյանի «օրինազանց վարքին»,  հիմնված նոր բիզնեսի մասին է: Խոսվում է, որ ընկերոջ հետ Դավիթ Սանասարյանն այդ շրջանում իր կենսական պայմաններն այնքան է լավացրել, որ վարձով ապրելուն զուգահեռ՝ բիզնես հիմնելու գործերի մեջ է ընկղմված եղել, ակտիվ  պայմանավորվածություներ է ձեռք բերել,  չի նշվում, սակայն, թե որ ոլորտում է ցանկացել ինքնադրսևորվել հեղափոխական պաշտոնյան:

Փորձեցինք նորից Ինեսսա Պետրոսյանից նախկինում հրապարակված դրվագների ու այս մեկի մասով մեկնաբանություն ստանալ, զանգերին չպատասխանեց: Փաստաբանն իրեն նկատելիորեն ապահովագրել է՝ իբր նախաքննական փուլից ելնելով, արտահոսք եղած բոլոր հանգամանքներին, այդ թվում՝ նախարար Թորոսյանի՝ գործում ներգրավվածության մասին զգուշանում է մեկնաբանություններ տալ: Միակ համառ հերքողն այս ընթացքում Դավիթ Սանասարյանն է եղել, նա առհասարակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը,  քրեական գործի ողջ կծիկը կարված գործ է համարում:

Ավելին, Դավիթ Սանասարյանն իր ակտիվ գրառումներում ակնարկում է իշխանության ներսում լուրջ տանդեմի մասին, հասկացնում է, որ «իրականում կարած գործով»  իշխանության ներսից իր դեմ պայքար է մղվում՝ չորոշակիացնելով, սակայն, շահագրգիռ անձանց շրջանակը:

Դավիթ Սանասարյանին վարչապետից մեկուսացնելու և առհասարակ իշխանությունից դուրս մղելու տարածված վարկածին՝  վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսից մեր որոշ աղբյուրներ  ոչ հրապարակային զրույցներում ավելի կոշտ մեկնաբանություն տվեցին:

Նախ, պնդում են, որ այսպես կոչված՝ «Սորոս»-ական թևին խփելու խնդիր չունեն, դա հորինված սցենար է, մյուս կողմից՝ Դավիթ Սանասարյանի անբասիր վարքի մասով հանձնարարված լռություն են պահպանում, որպեսզի այս փուլում, երբ կանխորոշված ելքեր են գծվում՝ ականխատեսելի զարգացումներ թույլ չտան:

Ասում են՝ արձանագրեք, որ Դավիթ Սանասարյանն ինքն էլ իրեն ցուցադրված ինչ-որ տեսանյութերից հետո խաղաղվել է:  Պայմանավորվածություն կա՝ լռություն պահպանել, հանձնարարվել է՝ առժամանակ  դուրս չգալ ասպարեզ և լրագրողների մոտ կուրծք ծեծելով անբիծ չձևանալ, խորհորդ են տվել առժամանակ զուսպ սպասել, մինչև որ երկկողմ ձեռնտու և իրավաչափ ելքեր կգտնվեն իրավապահների կողմից:

Ի դեպ, այս ամբողջ ինֆորմացիան փոխանցող անձը խորհուրդ տվեց հետևել Դավիթ Սանասարյանին ջատագով պաշտպան անձանց ֆեյսբուքյան վարքին, որոնք ևս խորհրդավոր լռություն են պահպանում՝ ճիշտ այնպես, ինչպես ԱԱԾ կալանավայրից դուրս եկած գործով մեղադրյալ  ՊՎԾ աշխատակիցները և Դավիթ Սանասարյանն անձամբ:

Այս ամենից պարզ է դառնում, որ իշխանությունն իսկապես վախենում է աղմուկից, գուցե պառակտման վերահաս վտանգ է զգում, և թերևս այդ պատճառով է, որ անաղմուկ ձևով այս սկանդալային քրգործը տանում է ինչ-որ հանգրվանի:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ գործն իսկապես կարված է եղել՝ կաշառքի անհամեմատ փոքր դրվագների վրա, և բացահայտումն  աղմկոտ սկանդալ դարձավ,  PR մոտիվներով  մատուցվեց, որպեսզի հեղափոխական իշխանության «անբասիր» կերպար ձևավորվի:

Հիշեցնենք, ընդգծվեց այն մեսիջը,  որ իշխանության ներսում գողացող ձեռքը բռնել են, չի կոծկվել:

Մյուս կողմից՝ սա լուրջ հարված էր իշխանությանը, Նոր Հայաստանում դեռ մի քանի ամիս պաշտոնավարած չինովնիկների ձգտումներն առաջին հիասթափության ալիքն առաջացրեցին հանրության շրջանում, ՊՎԾ բացահայտումով դեպքերը  ցույց տվեցին, որ փաստացի ոչինչ չի փոխվել, ուստի իշխանությանն այլ բան չէր մնում անել, քան դեպքի թմբկահարումով  ինքնապաշտպանվել նոր ռիսկերից, որպեսզի հեղափոխությամբ եկած չինովնիկներին սա դաս լինի, վարչապետը  թիկունքից նոր հարվածներ չստանա:

168 ժամ, Սյուզի Բադոյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վրաստանի վարչապետը չի վստահում NDI-ի արդյունքներին, համաձայն որի՝ բնակչության 64%-ը դժգոհ է կառավարության աշխատանքից
Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է՝ ինչ էլ որ ցույց տան հանրային կարծիքի հետազոտությունները, վերջնական որոշումը ընտրողինն է, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի համախառն արտաքին պարտքը 2002թ․ հետո ավելացել է 350 տոկոսով
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:17
Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Միլիարդատերը իսրայելացիներին 1 միլիոն դոլար է տվել լուսին թռչելու համար
Միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը որոշել է 1 միլիոն դոլար հատկացնել իսրայելական «SpaceIL» մասնավոր ընկերությանը` Երկիր մոլորակի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 16:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության
ԵՀՄՖ-ն տեղեկացնում է, որ ստացել է  Semper Opera Ball-ի պատասխանը:  «Ինչպես նշել էինք ավելի վաղ՝ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ. Ա .Ղարամյան
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝...
Աղբյուր` Panorama.am
19:20
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով. Թաթոյանը՝ Կուտոյանի մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ՝ իր էջում կատարելով...
Աղբյուր` Panorama.am
19:09
Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը  հայտնեց այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվությունը. «Դեպքի վայրում...
Աղբյուր` Panorama.am
19:01
Իսպանացի բանկիրը դատապարտվել է Պիկասոյի նկարը երկրից հանելու փորձի համար
Իսպանացի 83-ամյա բանկիր Խայմե Բոտինը 18 ամիս ազատազրկման է դատապարտվել և տուգանվել 52,4 միլիոն եվրո իրեն պատկանող հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը գնահատվել է բարձր
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն...
Աղբյուր` Panorama.am
18:51
Կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետն այցելել է ռազմական ոստիկանություն
Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա....
Աղբյուր` Panorama.am
18:36
Ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում
Միջազգային օլիմպիական կոմիտեի  գործկոմի որոշումով  ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը  կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
18:28
Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին գրված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Գրացում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի հերթական առաջնությունը
Հունվարի 20 -26-ը Ավստրիայի` մեծությամբ երկրորդ  քաղաք  Գրացում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի հերթական առաջնությունը: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Գրեմմի» ղեկավարին մրցանակաբաշխությունից 10 օր առաջ ազատել են պաշտոնից
ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը զբաղվում էր նաև...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ցույցեր Իրանում՝ ի պաշտպանություն կառավարության
Ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանում տեղի են ունեցել  բազմաթիվ ցույցեր ՝ ի պաշտպանություն Իրանի կառավարության։ Ութ տարվա ընթացքում առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
2019-ին էական փոփոխություններ չեն նկատվել ղարաբաղյան կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատելի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
Հունվարի 17-ին ապրիլյան պատերազմի հերոս, ՀՀ  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին. Վստահ եմ՝ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները
«Ինձ և իմ գործընկերներին ապշահար արեց այս լուրը։ Անկեղծ ասած լուրը նոր է և ավելի խորը մեկնաբանություն չեմ կարող անել, տեղեկություններս...
Աղբյուր` Panorama.am
17:17
Դարի խոհարար Պոլ Բոկուզի ռեստորանը 55 տարի անց զրկվել է Միշլենի 3-րդ աստղից
Հայտնի ֆրանսիացի խոհարար Պոլ Բոկուզի ռեստորանը զրկվել է Միշլենի (Michelin) 3-րդ աստղից, որն այն ուներ 1965 թվականից ի վեր՝ դարի խոհարարի մահից 2...
Աղբյուր` Panorama.am
17:00
էլեկտրագնացքների չվացուցակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ավելի ուշ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
ArmDaily-ի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու...
Աղբյուր` Panorama.am
16:40
Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
«Մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում մասնագետների մասնակցությամբ։ Դեպքի վայրում զենք է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Էրդողանը մեղադրել է Հաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարին մեղադրել է Լիբիայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:34
Սարհատ Պետրոսյան. Եթե ուզում ենք մեր հանրությանը տալ որակյալ կենսամիջավայր, պետք է նախագծողն անհատական պատասխանավություն կրի
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանի կողմից կազմակերպվել են քաղաքաշինության բնագավառում կատարվող բարեփոխումների և առկա խնդիրների վերաբերյալ լսումներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}