Մշակույթ 11:53 06/08/2019 Հայաստան

Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում

Ստամբուլահայ երգչուհի Մարալ Այվազը, որ հունիսին ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը՝ «Մարալի պես», այնուհետև տեսահոլովակ՝ «Գուշակի երգը», առաջիկա օրերին այցելելու է Հայաստան։

«Այս այցելության ընթացքում  ցանկանում եմ ալբոմս ներկայացնել հայ ժողովրդին։ Ունեմ մի քանի հանդիպումներ, ամենաշատն ինձ հուզում է բանաստեղծ Սուրեն Մուրադյանի հետ հանդիպումը։ Իմ առաջին տեսահոլովակը՝ «Գուշակի երգը», հենց Սուրեն Մուրադյանի խոսքերով է, երաժշտության հեղինակը Գրիգոր Հախինյանն է։ Ծրագրելու եմ համերգներ և այլ ելույթներ հայրենիքում։ Իմ ամենամեծ երազանքն է շուտով ներկայանալ հայրենիքում, շփվել ժողովրդի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարալը։

«Մարալի պես» ալբոմում ընդգրկված  է հայերեն 8 երգ։ Խոսելով ալբոմի մասին՝ Մարալն ասաց. «Իմ առաջին ալբոմում ժողովրդական և արդիական ութ երգեր են ներկայացված,  վեցը հանրաճանաչ երգեր են։ Այդ երգերից ամեն մեկն իրարից անկախ բնօրինակ ոճով վերամշակված ստեղծագործություններ են։ Ուշագրավ է հայ դասական և արդի գործիքների հարստությունն ու  ներդաշնակ միասնակությունը։ Ալբոմի երաժշտական ղեկավարն է պոլսահայ երաժիշտ Արի Հերկելը, որը նաև կատարել է  ալբոմի յոթ երգերի  մշակումը։ Ալբոմի ամենաուշագրավ երգերից մեկն է «Անվերջ խավար», աշխարհահռչակ երաժիշտ, ուդահար Արա Տինքճիանին «Picture» անունով հորինումն է, որ ճանաչված և շատ սիրված է լայն զանգվածների կողմից թուրքերեն «Ağladıkça» անունով։ Ես այս երգին հայերեն խոսքեր գրեցի։  Իմ ալբոմը կառուցված է սիրված և արդեն  հնչած երգերով։ Միայն «Վայրի ծաղիկ» երգն է նոր, որը Վահան Թեքեյանի բանաստեղծության հիման վրա է և նվագակցում է գերմանաբնակ հաջող երգիչ, երաժիշտ, կիթառահար Արեն Էմիրզեն։ Արդեն սիրահարված եմ հայ երգին ու երաժշտությանը»։



Հարցերին, թե  Թուրքիայում հաճա՞խ եք կատարում հայերեն երգեր, ինչպիսի՞նն է լինում արձագանքը, արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը, Մարալը պատասխանեց. «Ստամբուլում մենք ունեն բազմաթիվ վարժարաններ, եկեղեցիներ, միություններ, երգչախմբեր։ Տարվա մեջ շատ ելույթներ ենք ունենում, որոնցից են նաև հայերեն երաժշտության համերգները։
Ես մանուկ հասակից հաճախում եմ Լուսավորիչ երգչախմբի բազմաձայն հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության աշխատություններին՝ իբրև երգչախմբի անդամ և մենակատար, որը զանազան ձեռնարկներով բեմ է բարցրացել նաև Երևանի տարբեր  դահլիճներում, բացի դրանից, հայ էստրատային երաժշտության համերգների ընթացքում եմ ելույթ ունեցել։  Այսինքն, այո, շատ հաճախ եմ հայերեն երգում։ Իմ անդրանիկ ալբոմը ներկայացնելու համար տարբեր մենահամերգներ պետք է նախաձեռնեմ։ 

Ինչ վերաբերում է Թուրքիայում հայերեն երաժշտություն կատարելուն, դյուրին չէ։
Սակայն այս դժվարությունը ոչ միայն գոյություն ունի Թուրքիայում, այլ յուրահատուկ տեղական լեզու ունեցող բոլոր երկրներում։ Օտարության մեջ  հայկական մշակույթն ու ավանդույթները պահելը  և հայերեն խոսելը, ստեղծագործելը, բավականին դժվար է։ Ես և իմ նմաններն ընտրեցինք այս ոչ դյուրին ճանապարհը, որ ջանքում ենք և միշտ պետք է ջանանք մեր ազգային արժեքները պահել և ժողովրդին ներկայացնել մեր ուժերին ներածին չափ»։



Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Մարալն ասաց, որ ձմեռային ամիսներին մասնակցելու է համայնքային զանազան համերգների, նաև  Լուսավորիչ երգչախմբի մասնավոր համերգին, որ նվիրված է հիմնադրման 90-ամյակին, այնուհետև ծրագրում է երկու համերգ Ստամբուլում։

«Ցանկանում եմ ալբոմում  ընդգրկված երգերից մեկի հիման վրա ևս մեկ տեսահոլովակ նկարահանեմ։ Պատրաստել եմ մի երգ, որի տեսահոլովակի նկարահանումը երազում եմ իրականացնել Հայաստանում։ Ինչպես արդեն նշեցի, երազում եմ  հայրենիքում ելույթ ունենալ, Աստծո կամքով պիտի կատարեմ»,- նշեց նա։

Խոսելով իր հայկական արմատների մասին՝ պոլսահայ երգչուհին ասաց. «Հայրական կողմից արմատներս չորս սերունդ Պոլիսից են, մեծմորս կողմից էլ Պոլսեցի են, իսկ մեծհորս ծննդավայրն է Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղը։ Հորս հայրն է՝ Ստամբուլի «Քուլիս» թատերական հանդեսի հիմնադիր, խմբագիր, թատերական գործիչ լուսահոգի Հակոբ Այվազը։ Մորս մեծհայրն է իմ անդամակցած Լուսավորիչ երգչախումբի հիմնադիր վարիչ լուսահոգի Գրիգոր Կյումուշյանը։ Պատիվ է ունենալ նաև  հայրենասեր, մշակութասեր մայր և հայր։ Մանկությանս տան մեջ կխոսեինք հայերեն, կլսեինք ու կերգեինք հայերեն երգեր։ Այսինքն, մեր հրաշք լեզուն առաջին անգամ լսած և սովորած եմ ընտանիքիս մեջ։ Այժմ այդ ավանդույթները շարունակում եմ ապրեցնել  իմ հարազատ փոքրիկ ընտանիքիս մեջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}