ԱՅԼՄԱՄՈՒԼ 15:49 06/08/2019 Հայաստան

Գևորգյան հոգևոր ճեմարանի «թաքնված» որմնանկարը

1969թ.-ին, աշխարհի տարբեր ծայրերում և մայր հայրենիքում աշխարհասփյուռ հայությունը մեծ շուքով նշում էր  հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, երաժշտագետ, խմբավար և երգիչ Կոմիտաս վարդապետի 100-ամյակը:

Նրա անհատականությամբ և գործունեությամբ ոգեշնչված, նկարիչներ Աշոտ Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանն ու Ռաֆայել Սարգսյանը նույն տարում ձեռնամուխ են լինում ճեմարանի գմբեթի նկարազարդման աշխատանքներին։ Այս առիթով նկարիչ Հակոբ Հակոբյանը գրում է. «Շատ ուրախ եղա նաև, որ մասնակցեցի Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի նկարազարդմանը, որի մտահղացման հեղինակն Աշոտ Մելքոնյանն էր։ Նա գալիս էր ոչ թե ուրիշ տեղից, այլ ինքն իրենից։ Նա պատկեր հղանալու հիանալի «կոմպոզիտոր էր»... Մենք՝ նրան ճանաչողներս, նրա նկարչությունը սիրողներս, զինք չէինք կարող մոռանալ»։ 

Իրենց կյանքի և գործունեության ընթացքում Կոմիտասի կերպարին անդրադարձել են հայ արվեստագետներից շատերը և  կերպարվեստում հայ հանճարին կերպավորող դիմապատկերները մեծ թիվ են կազմում։ Մինչ որմնանկարի ստեղծումը Աշոտ Մելքոնյանը  և  Հենրիկ Սիրավյանը ևս պատկերել էին Կոմիտասին: Ստեղծագործողներից յուրաքանչյուրը, Կոմիտասին նկարելիս,  ցուցաբերել է իր   անհատական մոտեցումը, սակայն նրան պատկերող գրեթե բոլոր դիմանկարներն ունեն մեկ ընդհանրություն՝ դրանք ներկայացնում են նրա հոգևորականի կերպարը։ Այս առումով ճեմարանի գմբեթի որմնանկարն իր տեսակի մեջ կարելի է եզակի համարել, քանի որ վերջինս անդրադարձ է աշխարհիկ Կոմիտասին։

Ստեղծագործությունը տեսնելու  մեծ  ցանկությունն  ու հետաքրքրությունն  ինձ տարավ Էջմիածին։ Դրա գեղեցկությունն ու կատարելությունը լիարժեք չէի կարող պատկերացնել, քանի որ տեսել էի գործը պատկերող ոչ ամբողջական մի քանի լուսանկար։  Բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Այս պարագայում սպասումները  լիովին արդարացված էին։ Որմնանկարի սրահի մուտքն առաջին հայացքից սովորական դասասենյակի մուտքի տպավորություն է ստեղծում, բայց  ներս  մտնելով դառնում ես հայ չորս վարպետների ստեղծած կոմիտասյան ուրույն  աշխարհի ականատեսը։

Ութ մասից բաղկացած հորինվածքը  ներքին  մեծ  հուզականություն պարունակող աշխատանք է, որի կենտրոնում՝ որպես յուրօրինակ բարձրակետ և կոմպոզիցիան հավաքող-կենտրոնացնող ֆիգուր, հառնում է ճամփեզրի քարին նստած  Կոմիտասը՝  «շրջապատված» իր հավաքագրած, մշակած և  սերունդների սեփականությունը դարձրած հայ գեղջկական, երկրագործական երգերի պատկերազարդումներով։ Առաստաղի տարբեր անկյուններից քեզ նայող տեսարանները կարծես մի պահ կենդանանում են ու թվում է դառնում ես ստեղծագործության մի մասնիկն ու ունկնդրում հայ գեղջուկի ու գեղջկուհու հոգեպարար ու քաղցրանուշ երգերը, դառնում նրանց առօրիայի մի մասը՝  նրանց հետ լավաշ թխում, աղբյուրից ջուր բերում, ցորեն խախալում, ձի հեծնում, հոտը դաշտ տանում ու օրվա վերջում դադրած նստում մի քարի տակ հանգստանում ու սրինգ  նվագում։

Ճեմարանի գմբեթի ճարտարապետական կառուցվածքային առանձնահատկությանը համապատասխան տեսարանները առանձնացված են նուրբ և ընդհանուր գունապնակին համահունչ երանգավորում ունեցող եզրագոտիներով։ Գունային  ու պատկերային ներդաշնակությունը դժվարացնում է նկարիչների ձեռագրերի տարբերակումը, ինչում էլ կայանում է ստեղծագործության կատարելությունը, սակայն պետք է փաստել, որ հեղինակների արվեստին քաջածանոթ աչքը կարող է անմիջապես տարբերակել ձեռագրերն ու մոտեցումները։

Որմնանկարը հակոբյանական հողագույնի հարուստ երանգների, մելքոնյանական նուրբ, քնարական ձևաստեղծման և սիրավյանական հայրենի բնության հզոր ուժի արտահայտման յուրօրինակ, համահունչ  հանրագումարն է: Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել և ստեղծագործական խումբը ևս բախվել է իշխող խորհրդային կարգերի  կողմից դրված սահմանափակումներին ու խոչընդոտներին: Աշխատանքի ստեղծման ժամանակահատվածում Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը գտնվում էր կառավարության ենթակայության ներքո և որմնանկարի պատվիրատուն ոչ թե եկեղեցին էր, այլ իշխանությունը:

Հենվելով Կոմիտասի մասին իր պատկերացումների և հանրության շրջանում նրա կերպարի շուրջ ձևավորված ընկալումների վրա, ստեղծագործության համահեղինակ նկարիչ Հակոբ Հակոբյանը նրան պատկերում է վարդապետական զգեստով՝ սև սքեմով: Բայց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի 1-ին քարտուղար/1966-1974թթ./ Անտոն Քոչինյանի անակնկալ այցից հետո նկարիչը ստիպված է լինում հիմնովին կերպարանափոխել Կոմիտասի պատկերը՝ «վերադարձնելով» նրան Գերմանիայում ուսանած, աշխարհիկ հագուստով երիտասարդի կերպարը: Սակայն պետք է փաստել, որ  առաջին հայացքից բացասական տրամադրվածություն առաջացնող  այսօրինակ «պարտադրանքի» արդյունքում ստեղծված Կոմիտասի դիմապատկերն իր բնույթով եզակի է, քանի որ   հայ գեղանկարչության մեջ նրա աշխարհիկ կերպարի պատկերման եզակի օրինակներից է։

Ստեղծագործության ամբողջականության վրա ժամանակը թողել է իր բացասական ազդեցությունը՝ ի հայտ են եկել ճաքեր, անձրևաջրերի հետքերը աղավաղել են պատկերները: Այս մտահոգությանն ի պատասխան, ճեմարանի աշխատակիցը հավաստիացրեց, որ շուտով իրականացվելու են վերականգնման աշխատանքներ։ 2007թ․-ին նման նախաձեռնություն սկսելու քայլեր են արվել, որի առաջնային նպատակն է եղել Կոմիտասի դիմանկարին  վերադարձնել հոգևորականի կերպարը։  Սակայն, որմնանկարի հեղինակների երկրից բացակայելու և այդ գաղափարին համամիտ չլինելու հանգամանքով պայմանավորված, մտահղացումն այդպես էլ չի իրագործվել։

Հայ գեղանկարչության զարգացման գործում իրենց համեստ, բայց անգնահատելի ներդրումն ունեցած 4 նկարիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված որմնանկարչական արվեստի յուրատեսակ այս ստեղծագործությունը «ճակատագրով կանխորոշված» էր իր ստեղծման վայրով, տեղադրությամբ, զբաղեցրած դիրքով և որ ամենակարևորն է «թաքնված» բովանդակային, սյուժետային լուծումներով անտեսանելի կամուրջ հանդիսանալ հոգևոր և աշխարհիկ մշակույթների միջև: 2019թ․-ը հոբելյանական է ոչ միայն Կոմիտասի, այլ նաև ճեմարանի գմբեթը զարդարող այս հիասքանչ ստեղծագործության համար՝ այն կանգուն է շուրջ կես դար:

Հեղինակ՝ Մարիաննա Մանուչարյան
Մշակութաբան,Ս․ Փարաջանովի թանգարանի գիտաշխատող



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}