Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում հարձակում է եղել
Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգի Բասուտե գյուղում թուրքական բանակի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր և Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» (սիրիական ընդդիմադիր զինված խ,բավորում) 2 զինյալ:
Այս մասին գրում է Էրմենիհաբերը, հղում անելով քրդական «ANF News» լրատվական կայքին:
Քրդական կայքի փոխանցմամբ` դեռևս պարզ չէ, թե ում կողմից է թիրախավորվել այդ շրջանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ 2018թ. Թուրքիան Սիրիայի Աֆրին նահանգում հենց վերոնշյալ ընդդիմադիր ուժերի օգնությամբ իրականացնեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով այն դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։