Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի էր ունեցել պայթյուն։ Ըստ տարածված տեղեկատվության, պայթյունից վնասվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո» ավտոմեքենան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
- Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձ ձերբակալվել է
- Երևան-Սևան ճանապարհին պայթունի հետևանքով առաջացել է մոտ 5 մ երկարությամբ փոս
- Քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը պարզելու ուղղությամբ