Համացանց 11:35 07/08/2019 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել կառավարության գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած բաց նամակում ասված է.

««Կոնսենսուս մինուս ինտելեկտի մասին»

Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Հարգելի՛ Նիկոլ,

Երկար էի մտածում՝ անդրադառնա՞մ, արդյոք, Ձեր այն արտահայտությանը, թե «Հայաստանը ձախողված պետություն» է, թե՞, այնուհանդերձ, թողնեմ, որ պատմության գրկում մնա հերթական անհաջող ձեւակերպումը։ Բայց, ի վերջո որոշեցի մի օգտակար ծառայություն մատուցել։

Եվ այսպես,
2005 թվականից սկսած՝ Խաղաղության հիմնադրամը եւ «Foreign Policy» ամսագիրը հրապարակում են ձախողված պետությունների (failed state) ինդեքսը։ Հատկանշական է, որ որոշակի պահից սկսած՝ ինդեքսը վերանվանվեց խոցելիության ինդեքսի (fragile state), քանի որ պետությունները, այսպես ասած, ինքնասիրություն են դրսեւորել ու պայքարել, որ իրենք չանվանվեն ձախողված։ Նախընտրել են խոցելի բառը, քանզի այս կամ այն տիրույթում կամ բոլորում միասին կարող են լինել այդպիսին՝ այս կամ այն չափով: Այս ինդեքսը հեղինակավոր է եւ շատ է մեջբերվում հատկապես գիտական շրջանակներում, քանի որ համապարփակ է՝ ներառելով 12 չափանիշներ՝ պետության անվտանգությունից մինչեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական գործոնները։ Յուրաքանչյուր տարի ինդեքսը կազմելու համար ուսումնասիրվում է մոտ տասը հազար աղբյուր, մշակվում է 40-45 միլիոն հոդված եւ զեկույց։ 2019 թվականին ամենախոցելի երկիրը, այսինքն՝ վարչապետի սիրած եզրութաբանությամբ՝ «ձախողվածը», համարվում է Եմենը՝ զբաղեցնելով առաջին տեղը, իսկ ամենակայունը Ֆինլանդիան է իր 178-րդ տեղով։ Հայաստանը (105) այս զեկույցում երբեւէ, կրկնում եմ՝ երբևէ չի դիտարկվել որպես ձախողված։ Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը՝ տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց։ Այս տարի եւս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են։ 2019 թվականի ինդեքսով, այսինքն՝ Ձեր «մարդակենտրոն» կառավարության իշխանության օրոք, Հայաստանից ուղեղների արտահոսքը հասել է 7 տարվա մաքսիմումին։ Մեկ այլ թիվ՝ գործող քաղաքական ուժին տրվող ինդեքսը, (գիտականորեն՝ էլիտաների նկատմամբ վերաբերմունքը) մնացել է նույնը։ Փաստորեն, ի հեճուկս բոլոր պնդումների` իշխանափոխության գործոնը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունեցել։ Համոզված եմ՝ հաջորդ տարի, ըստ արժանվույն կգնահատվեն դատական իշխանության նկատմամբ ճնշումները, քաղաքական հետապնդումները , աննկատ չի մնա դատարանների շրջափակման «փառահեղ» ակցիան եւ մենք, իհարկե, այս առումով կունենանք «առաջընթաց»։

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Խնդրում եմ, եթե այսուհետ ևս անդիմադրելի է Ձեր ցանկությունը Հայաստանը անվանել «ձախողված» պետություն, ապա գոնե կիրառեք համաշխարհային եզրութաբանությամբ խոցելի բառը։ Ու եթե իրականում գոյություն ունի նման փաստաթուղթ, այն տվողներին էլ հորդորեք ընթերցել միջազգային փաստաթղթեր, ավելին` ընթերցելուց հետո դրանք մատուցել ճշգրտությամբ։

Ձեր ելույթում կրկին կանգ առաք Ձեր կողմից այնքա՛ն սիրված, այնքա՛ն օգնող այնքա՛ն անհրաժեշտ բառի` «նախկին» բառի վրա:

Երկու դիտարկում ունեմ այդ առնչությամբ։

Նախ Դուք անընդհատ, առիթ-անառիթ վարկաբեկում եք բոլոր նախկիններին` տարբերություն չդնելով միջոցների միջև ու հավասարեցնելով բոլորին ու ամեն ինչ: Բացի այդ, Ձեր շուրթերից չի հնչել որևէ բառ այն մասին, որ նախկինները ինչ-որ մի բանում, թեկուզև աննշան հաջողություն են գրանցել ու ճիշտ են եղել: Չխորշեցիք անգամ անվանել նախկին բոլոր պաշտոնյաներին բռի ու տգետ` մոռանալով հպանցիկ հայացք նետել ձեր կառավարության մի շարք անդամների կամ ձեր մերձավորագույն շրջապատում գտնվող գործարարների վրա, որոնց մեջ շատերը ՆԱԽԿԻՆ են: Ի դեպ, ինչու այդ հայացքը չգցեցիք ներկաների վրա, որտեղ աչք է ծակում դիլենտանտիզմի ու կայուն ինքնասիրահարվածության գերդոզավորումը։ Միայն չասեք ոչինչ կսովորեն, անգամ վարսահարդարը նախ՝ սովորել է հարդարել, հետո միայն սպասարկել։

ինչպե՞ս պատահեց, որ փոխանակ կառավարման 1.5 տարվա ընթացքում Դուք ինքներդ հանգեք եզրակացության պետության ինչպիսին լինելու վերաբերյալ, դրա մասին եզրակացնում եք այդ «բռի ու տգետ» նախկինների կազմած փաստաթղթի հիման վրա: Բացի այդ, ինչո՞ւ եք սխալ համարում այն ամենն, ինչ եղել է նախկինում, ու մի հրաշքի ուժով համարում, որ հենց այս փաստաթուղթն է ճիշտ: Գուցե այդ նախկինները, ինչպես ամեն բան են «ձախողել», նաև այստե՞ղ են սխալ արել: Ի դեպ, եթե այդ փաստաթուղթը գոյություն ունի, ապա ասեմ, որ դրա հեղինակները իրոք հիմարության մաստեր կլաս են ցույց տվել, եւ, ինչպես միջազգային փաստաթղթերն են վկայում, ձեզ ուղղակի խաբել են։ Ուստի դրան հավատալը ոչ այլ ինչ է քան «կոնսենսուս մինուս ինտելեկտ»։

Երկրորդ, ընդամենը շաբաթներ առաջ ամբողջ իշխանական քարոզչամեքենայով հրապարակում էիք 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի 7.2 տոկոս ցուցանիշը ու «հնգամյակը` մեկ տարում» ոճի հրապարակումներ անում` փոխակերպելով «եռամսյակը` յոթ տարում» կարգախոսի: Հիմա դա հաջողությո՞ւն էր, թե՞ ձախողում: Իսկ նախորդ կառավարության անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 10.6 տոկոսը մեգաձախողո՞ւմ էր, թե՞ մեգահաջողություն:

Այսքանից հետո՝ խնդրանք ու հորդոր Ձեզ․

• ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի նախկին տեղակալ ու այժմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ պետական եւ ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, ի դեպ ու ցավոք՝ հերթականը Ձեր մեծ շարքի մեջ։
• Սահմանադրական դատարանի Ձեր սիրելի («Ձեր սրտի նախագահ») «նախագահ» Վահե Գրիգորյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ դեռեւս 2010 թվականինից կա ՍԴ որոշում, որի համաձայն՝ փաստաթղթի անվանումը չպետք է լինի գաղտնիք։
• ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և այժմյան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի՝ Անվտանգության կարևորության մասին երբե՛ք չի կարելի չմոռանալ: Ու որ հենց դա է հիմնական պատճառը, որ մենք ինդեքսում ԵՐԲԵՔ չենք համարվել ձախողված պետություն։ Ձեր ասած «ձախողված» պետությունը այսքան տարի ԲՈԼՈՐ իշխանությունների ( 1-ին, 2-րդ եւ 3 րդ նախագահներ) ժամանակ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ապահովել է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Հենց այդ անվտանգության ապահովումն է՝ ժողվրդավարության ու մնացածի համադրմամբ, որ մեզ թույլ է տվել մոտ երեք տասնյակ կետով ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան օրինակ ձեր այնքան սիրված Վրաստանը, այնքան «կիրթ» Ադրբեջանը եւ այնքաաան հեղափոխական Ուկրաինան։ Պատկերացնո՞ւմ եք, այդ պետությունները ըստ այդ ինդեքսի մեզնից ավելի «ձախողված» են, բայց երբեք նրանցից և որևէ մեկի ղեկավարը` հեղափոխական, թե ոչ այնքան, իրեն թույլ չի տվել բարձրաձայնել, որ իրենք ձախողված են, խոցելի՝ միգուցե, բայց ոչ՝ ձախողված։

• ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր և այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեք, որ ներկայիս վարչապետ Փաշինյանին հորդորի՝ երբեմն , միայն երբեմն լսել իր նախկին ելույթներն ու մտքերը։ Գուցե այդ ժամանակ վարչապետը սկսի աշխատել եւ ձախողման մեղավորներ չփնտրել: Պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանին թող ասի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հաջողված ենք, պետությունը՝ նույնպես, իսկ թե «ձախողված» է հարկավոր գտնել, ապա այդպիսին առաջին հերթին թող համարի իրեն ու իր թիմին:

Ի վերջո, պարո՛ն վարչապետ, պաթետիկ ելույթների փոխարեն գոնե մտքում գեթ մեկ անգամ ստանձնեք պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարեկեցության համար ու գնացեք առաջ։ Հիշե՛ք` շարժումը ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի: Հպարտ քաղաքացիները Նիկոլին վարչապետ են դարձրել ոչ թե օրը մի լեգենդ հյուսելու, այլ գործելու եւ մարդկանց կյանքը լավացնելու համար, ինչում և ես հաջողություն եմ մաղթում։

Հ.Գ. Ի դեպ, Մի՛ հավատացեք նրանց, ովքեր քաղաքական կույր են անվանում Ձեր բոլոր հաջողությունները չտեսնողներին: Վստահ մի՛ եղեք, որ նրանք նախորդ վարչապետերին նույն բաները չեն ասել, եւ դա նրանց կողմից ընդամենը պարզունակ քաղաքական հնարք չէ՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Նման մարդկանց մասին ինչպես ասում են՝ կամ լավը կամ ոչինչ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}