Իրավունք 15:24 07/08/2019 Հայաստան

Գևորգ Դանիելյան. Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու դրույթների

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, ով հակասահմանդրական է համարում Ստամբուլյան կոնվենցիան, կարծում է՝ հարկ է աջակցել իշխանություններին, որպեսզի կարողանան դիմակայել այս արհավիրքին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Ստամբուլյան կոնվենցիայի մասին այնքան է խոսվել ու այնքան հանգամանալից մեկնաբանություններ են տրվել, որ այլևս նոր պարզաբանումներ պահանջելը հետապնդում է ակնհայտ արհեստական թեժ բանավեճի մթնոլորտ պահպանելու անթաքույց նկրտումներ՝ թե իբր դեռ վիճահարույց խնդիրներ կան, թե իբր դեռ այնքան էլ միանշանակ չէ և այլն: Պարզից էլ պարզ է, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե համարժեք ընկալելու ունակության, այլ այդպիսի ունակություն դրսևորելու պատրաստակամության բացակայության մեջ է:

Լավ, եթե հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան, եթե ԵՄ անդամ պետությունների շուրջ 300 ՀԿ-ներ իրենց միանշանակ խիստ մտահոգությունն են հայտնել, առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ կոնվենցիան և այլն, այդ ի՞նչ դրդապատճառներից ելնելով եք ստույգ որոշել, որ կոնվենցիան Հայաստանի համար խնդրահարույց չէ: Ճիշտ հակառակը՝ պատերազմի մեջ գտնվող և ժողովրդագրական խոցելի վիճակ ունեցող Հայաստանի համար այն առավել վտանգավոր է:

Միջազգային հանրության հիշյալ հատվածին ևս խիստ մտահոգում է այն, որ երրորդ սեռի ներկայացուցիչներին անհիմն արտոնություններ վերապահելը խաթարում է խտրականության արգելքի սկզբունքը, թեպետ՝ նույն այդ կոնվենցիան իբր միտված է խտրականության կանխարգելմանը:

Եվ բավ է պնդեք, թե կոնվենցիայում այդպես էլ չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու կամ այլ անընդունելի դրույթների. բազմիցս ենք ընդգծել, որ կոնվենցիան համարժեք ընկալելու համար հարկ է առնվազն ուսումնասիրել դրան կից մեկնաբանությունները, դրա դրույթների առնչությամբ միջազգային մարմինների պրակտիկան (Սահմանադրության 81-րդ հովածի համաձայն, պարտավոր ենք հաշվի առնել) և, վերջապես, կիրառման միջազգային փորձը:

Իմ խորին համոզմամբ, հարկ է առողջ և խորքային կեցվածքով աջակցել իշխանություններին, որպեսզի կարողանան դիմակայել այս արհավիրքին, ոչ թե այնպիսի մթնոլորտ ստեղծենք, թե իբր հանրության ստվար հատվածն օր առաջ տենչում է այս կոնվենցիայի վավերացումը:

Մյուս կողմից, հարկ է, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները հետևողական լինեն ընտանիքում բռնության դեպքերին հավուր պատշաճի ընթացք տալու գործընթացի, ինչպես նաև այդ երևույթը կանխարգելելուն միտված սոցիալական քաղաքականության աշխուժացման հարցերում (առայժմ, թերևս, տեսանելի է միայն ոստիկանության հիրավի ծանր աշխատանքը), ոչ թե սին հույսեր կապեն միջազգային կասկածելի փաստաթղթերի վավերացման հետ:


Հ.Գ. Քաղաքականացված ու անձնական շահերն անցողիկ են, իսկ ազգային արժեքները՝ մնայուն...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:08
«Հայրենիք» հիմնադրամը ինտերնետ հասանելիությամբ սմարթֆոններ ու համակարգիչներ է նվիրել Քաշաթաղի դպրոցականներին
Առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ
Աղբյուր` Panorama.am
13:00
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 4,7 հազարը. ՏԱՍՍ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում աճել է 582-ով և այժմ 78 ռեգիոններում կազմում է 4731 մարդ: Ներկայում 333 մարդ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Մարաշի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
Ապրիլի 3-ին, ժամը 13.52-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են՝...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք աշխարհում հայտնի երաժիշտների և պրոֆեսորների հետ
Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար Իգոր Պետրուշևսկին մասնակիցների հետ կիսվեց արժեքավոր խորհուրդներով և փորձով։
Աղբյուր` Panorama.am
12:27
Ուկրաինայում օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 154 դեպք. Ինտերֆաքս
«Ուկրաինայում օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք։ Ըստ Ինտերֆաքս-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:18
Մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 5.6%
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փարիզն առաջարկում է ՄԱԿ-ում քննարկել հակամարտության գոտիների վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը. ՏԱՍՍ
Ֆրանսիան առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել հակամարտության գոտիների վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը։ Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:57
Լիլիթ Գալստյան. Քաղավիացիայի կոմիտեի պետը պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից
«Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ լուրջ հարված է մեզ նման փակ /landlocked/, դեպի ծով ելք չունեցող երկրի համար»,- գրել է ՀՅԴ ԳՄ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Պենտագոնը ռազմական հուղարկավորության խմբերն ուղարկել է Նյու Յորք. Գազետա.ռու
ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել են ռազմական հուղարկավորության խմբերը տեղափոխել Նյու Յորք, որտեղ վերջին օրերի ընթացքում գրեթե 2 հազար մարդ...
Աղբյուր` Panorama.am
11:38
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 20:40-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
11:29
Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել
Արցախի Հանրապետության ոստիկանությունում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել։...
Աղբյուր` Panorama.am
11:20
Կառուցվելու է Իսակով ու Արշակունյաց պողոտաներն իրար կապող ճանապարհ
«Շատ կոնկրետ քայլեր են արվելու Մետրոպոլիտենի նոր կայարանի հետ։ Բացի այդ, որպես Երևանի համար քաղաքաշինական ու տրանսպորտային շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
11:09
04.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 770 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կիրականացվի
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ  ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ռուսաստանում հարուցվել է կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածելու վերաբերյալ առաջին քրեական գործը. ՏԱՍՍ
Սանկտ Պետերբուրգում առաջին քրեական գործն է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.1-րդ հոդվածով («Միտումնավոր կեղծ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Վանաձորի քաղաքապետ. Ունենք հաստատված վարակակիրներ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է. «Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ռուսլան Բաղդասարյան. Բժիշկներին շնորհակալություն հայտնող Մարությանը, քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին
«Թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է»
Աղբյուր` Panorama.am
10:35
Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 58 հազարը. Ինտերֆաքս
Շաբաթ օրը 08:00-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակված է եղել 1,094,099 մարդ, մահացել է 58,756 մարդ, վերականգնվել՝ մոտ 225 հազար մարդ:...
Աղբյուր` Panorama.am
10:23
Հայկ Մարությանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Առնվազն տականքություն է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ֆեյսբուքյան եթերում էր՝ ասաց, տարօրինակ հայտարարություններ են եղել իր որտեղ լինելու մասին։ ...
Աղբյուր` Panorama.am
10:11
Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս
«Նյու Յորքում մահվան դեպքերի թիվը մոտենում է 2 հազարի»,-Ինտերֆաքս-ի տեղեկացմամբ, այդ մասին գրված է քաղաքապետարանի կայքում:...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը։ Արարատյան թեմից տեղեկացնում են, որ  Մեծ Պահքի 41-րդ օրը...
Աղբյուր` Panorama.am
09:52
Չարենցավանում կորոնավիրուս հաստատվել է 81 բնակչի մոտ
Չարենցավան համայնքում այս պահին կա կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
09:46
Թրամփը հեռացնում է հետախուզության գեներալին, ով առանցքային դեր խաղաց իրեն իմպիչմենտի
«Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է երկրի հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Աթկինսոնին...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել երկրների իշխանություններին դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ջերմուկում, Հրազդանում, Աշոցքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի համեմատ մարտին սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2020թ. մարտը 2019թ. մարտի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Չինաստանը կօգնի աֆրիկյան երկրներին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ. «ՏԱՍՍ»
Չինական կառավարությունը անհրաժեշտ օժանդակություն կտրամադրի աֆրիկյան երկրներին` նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Այս մասին ուրբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
22:58
Թորոսյան. Ընդհանուր կունենանք մոտ 1400 մահճակալ
«Այս պահին Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, ամեն պահի դուրս  գրումներ, ընդունումներ է տեղի ունենում,...
Աղբյուր` Panorama.am
20:57
ՄԻՊ. Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում...
Աղբյուր` Panorama.am
20:50
ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}