Թուրքիայում արշավ է սկսվել՝ ի աջակցություն կալանավորված քուրդ գործչի
Թուրքիայում արշավ է սկսվել՝ ի աջակցություն Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Տարբեր մարդիկ քրդամետ կուսակցության հիմնադիր-առաջնորդին՝ Դեմիրթաշին աջակցելու նպատակով օգտագործում են «Ազատություն Դեմիրթաշին» հաշթագը։
Թուրքական աղբյուրը շեշտում է, որ արշավին միացել է նաև Դեմիթաշի մայրը՝ Սադիյե Դեմիրթաշը։
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016թ. նոյեմբերից գտնվում է բանտում: