Հասարակություն 12:07 08/08/2019 Հայաստան

Երևանի քաղաքապետին ակցիայի մասնակիցները կնոջ զգեստ էին բերել

Մի ձեռքին ավել, մյուսին՝  կախիչով զգեստ քաղաքապետարանի շենքին մոտեցավ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Նրա հետ էին ևս մի քանի քաղաքացի։ Քաղաքապետարանի շենքի աստիճաններից հենց առաջինի մոտ 5 քաղաքացու  դիմավորեցին 5 ոստիկաններ, շենքին մոտենալ թույլ չտվեցին։

Աղեկյանն ասաց, իրենց ակցիան փորձում են խոչընդոտել, քանի որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները սարսափած են։

«Այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի ցույց տանք, որ քաղաքային իշխանությունը ոչ միայն չի աշխատում, խաբել է, ձախողել է աշխատանքը, այլև չի աշխատում քաղաքացիների հետ, արհամարհում է նրանց»,-ասաց Աղեկյանն ու ցույց տվեց ձեռքի թղթի կտորը։

Հիշեցրեց, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստացել էր նախ և առաջ քաղաքը մաքրել աղբից, սակայն այս պահին էլ քաղաքում գարշահոտություն է տիրում։ Ասաց, երբ առաջին անգամ նույն վայրում բարձրաձայնել են, քաղաքապետն իրենց լսելու փոխարեն, ջայլամի քաղաքականություն են վարել, իրենց հետ չի հանդիպել, իրենց նկատմամբ էլ «կեղծ քրեական գործ են կարել»։

«Դրանից հետո մենք խոսեցինք վերելակների մասին, խոսում ենք հանրային տրանսպորտի, կանաչատման, կառուցապատման ու բարեկարգման իսպառ բացակայության մասին։ Սրան էլ գումարվում է Երևանի քաղաքապետի անգործությունն ու արհամարհանքը դեպի երևանցիները»,-ասաց Աղեկյանը։

Նա մանրամասնեց, Մարությանին տեսաուղերձով հարցեր են ուղարկել։

«Պատասխանները վախեցավ տրամադրել, որովհետև չուներ այդքան համարձակություն։ Դրանից հետո դիմումով ուղիղ եթերում քաղաքապետին ուղղված հարցեր հնչեցրեցինք»,-ասաց Աղեկյանը՝ ներկայացնելով հարցերից մի քանիսը, երբ մեղադրում եք քաղաքային նախկին իշխանություններին, ինչո՞ւ դատական հայցեր չկան նրանց նկատմամբ, խնչող խոսնակին, ով «խնչած ունի» քաղաքացիների կարծիքի վրա, գրավոր նկատողություն տրվե՞լ է, կոմունալի վարչության պետին, ով ձախողել է Երևանի մաքրությունը, 800 հազար դրամից ավելի պարգևավճար է տրամադրվել, ինչո՞ւ։

Նրա խոսքով, հուլիսի 22-ից ի վեր այս հարցերին ի պատասխան քար լռություն է, մինչդեռ խոստացել էին հինգ օրվա ընթացքում պատասխանել։

«Այստեղ փաստում ենք, որ քաղաքապետն ու ավագանին ձախողել են»,-նշեց նա՝ ավելացնելով, եթե քաղաքապետն ունի համաձակություն, քաղաքական կամք, թող իջնի կամ էլ որևէ մեկին լիազորի դա անել։

Լրագրողների հարցերին ի պատասխան, թե ի՞նչ խորհուրդ ունի Աղեկյանի ձեռքին գտնվող զգեստը, որի ձախ ուսին մեծ ծաղիկ է ամրացված, նա մանրամասնեց.

«Այն պաշտոնյաները, ովքեր խաբում են, պետք է պատասխանատվության կանչվեն։ Սիմվոլիկ ձևով պարոն քաղաքապետին մենք զգուշացնում ենք, որ խաբելու համար ինքը և իրավական տիրույթում է պատասխանատվության ենթարկվելու, մենք այժմ հայցեր ենք պատրաստում նրա դեմ, և հագնելու է կանացի զգեստ ու շրջելու է Երևան քաղաքում՝ այն պատճառով, որ ստորաբար ու նենգաբար խաղացել է մարդկանց զգացմունքների հետ, դյուրահավատության հետ, ստանձնել է պաշտոնը ու չի կատարել որևէ խոստում։ Մենք  գիտենք, որ քաղաքապետի մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, որ նա այս զգեստն հագնի ու դրա մեջ հարմար զգա, բայց ամեն դեպքում որպես պատիժ այս զգեստը պետք է հագնի ու շրջի Երևանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:54
Ինչի՞ տեր ենք, որ հաղթանակներով չուրախանանք՝ «Անկախ Արցախ 28»
Հարգելի ընթերցողներ, կազմակերպվում է «Անկախ Արցախ-28» ֆլեշմոբ՝ Արցախի անկախության 28-ամյակը այս կերպ ևս նշելու համար։ Քաղցր...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»
Արայի լեռան ստորոտում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այրվել է մոտ 1800 հա...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 մլն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Փաշինյան
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Քաղաքապետը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
11:14
Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք
Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս։
Աղբյուր` Panorama.am
11:00
Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը
Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Փաշինյանը իրեն Չե Գևարա է զգում, սակայն ավելի շատ զուգահեռներ ունի Ներոնի ու Կալիգուլայի հետ. Վահան Իշխանյան
Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է իրեն համեմատել Մահաթմա Գանդիի, Նելսոն...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ամերիկահայերը դատի են տվել Թուրքիային՝ իրենց հայրենի երկիրն առանց անձնագրի այցելելու համար. Հարութ Սասունյան
2019 թ. մայիսի 29-ին երկու ամերիկահայեր ներկայացրել են եզակի դատական հայց, որը հիմնված չէր Հայոց ցեղասպանության վրա, Միացյալ Նահանգների դաշնային...
Աղբյուր` Panorama.am
10:22
Շանթ Խաչատրյան. Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու
Տալինում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։ ՀԱՕԿ լրատվականի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Վթար Աճառյան փողոցում. կա տուժած
Օգոստոսի 21-ին, ժամը 00:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` «Հարսնաքար»...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Վարչապետը դիմում է փաստերի էժան և տգեղ այլափոխման». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադրաձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝  հայտարարելով, թե ինչու է աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժամանակ». Բակո Սահակյանը նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է և...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժամանակ». Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բավական խախուտ են Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանն ասել են, որ կոռուպցիոն տեղեկատվության չեն տիրապետում. դատախազություն
ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Թրամփի կողմնակիցները, կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուր էինք հրապարակել առ այն, որ 2019 թ․ հոկտեմբերին Համաշխարհային IT ֆորումին մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ
«Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ականջդ կանչի, Տիգրան Մեծ
Ու Տիգրան Մեծը չորս Տիգրանակերտ կառուցեց Հայոց կայսրության չորս կողմերում՝ կարևորելու այդ չորս նահանգները։ Մեկը՝ Արցախում... Թե ինչեր եղան...
Աղբյուր` Panorama.am
07:33
Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ
Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։  Մի քանի օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}