Իրավունք 11:12 08/08/2019 Հայաստան

ՄԻՊ-ն իրավական դիրքորոշում է հայտնել Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական վարույթի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները: Ի գիտություն է ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ փաստաբաններ Գեորգի Մելիքյանի և Երվանդ Վարոսյանի բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով առգրավմանն ու խուզարկությանն առնչվող իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ և կարող են առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետևանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը: Դրանք հիմնված են ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված բողոքների ու վարույթային փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ օրենսդրության ու վերաբերելի միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա: Ընդ որում, կոնկրետ գործով հարցերն առավել ուշադրության արժանի են, քանի որ բարձրացված են և վիճարկվում են պաշտպանության հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի վերաբերյալ գործով:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև հատուկ արձանագրում է, որ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու կոնկրետ դատական ակտի և այն հարցերին, որոնք դատական վիճարկման առարկա են ու գտնվում են կոնկրետ գործով դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը կատարված են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ հարցերին.
1. Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի և նրա փաստաբանի մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը և ով անմիջականորեն հանդիսանում է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը:
Կոնկրետ իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ Գրիգորյանին չի թույլատրել ներկա լինել կամ մասնակցել վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝ քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել դատարանի աշխատակցի, ով այդ աշխատասենյակի հետ առնչություն չունի: Ընդ որում, քննիչը Դ.Գրիգորյանի մասնակցությունն իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը քննչական գործողությանը նախատեսված չէ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե իհարկե հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է:

Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային:
Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին:

Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և կարող է պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է և ով ունի մասնավորության ակնկալիք (expectation of privacy) այդ աշխատասենյակի նկատմամբ:

Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը և նրան, որ Դ.Գրիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաև, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաև Դ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը:
Սույն գործով պետք է նկատի ունենալ նաև, որ վերը նկարագրվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում և այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին:

2.  Ընդհանրական ձևակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաև խուզարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը և այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձևակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձևակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաև այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ:

Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը և խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուզարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել ևս խուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձևակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային կրիչներ և փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր հայտնաբերելու և վերցնելու համար» ընդհանրական ձևակերպումը:

Իրականում, դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաև քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ:

Ձևակերպումների կոնկրետության պահանջը վերաբերում է ոչ միայն որոնվող առարկաներին կամ փաստաթղթերին, այլ նաև այն կոնկրետ տարածքին, որի խուզարկության համար տրվել է դատարանի թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած շեղում պետք է համարել անթույլատրելի: Դավիթ Գրիգորյանի գործով դատարանի որոշմամբ քննիչի համար խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել միայն դատավորի և նրա օգնականի աշխատասենյակները: Այս մասին է վկայում նաև դատական ակտի ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել է, որ քննիչը դուրս է եկել դատարանի որոշման մեջ նշված տարածքի շրջանակից և խուզարկել է նաև գործավարի ու դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ նրա օգնականի աշխատասենյակները չեն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում և խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձևակերպումները և այդ որոշմամբ չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը:

3. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար:

Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննիչի գործողությունը մտահոգիչ է:
Այս հարցի հետ կապված՝ Պաշտպանը ողջունում է Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումն այն մասին, որ «...քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ», ինչպես նաև կարևոր է համարում խորհրդի ձեռնարկած միջոցները դատավորի անկախության ապահովման ուղղությամբ:

Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետևյալ միջոցները՝
1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում.
2) առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ:

Սույն հայտարարության մեջ նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:00
Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
«Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք։ ... Բոլորը լուռ են, որովհետև համաձա՞յն են հայ ժողովրդի պատմության նոր մեկնաբանությանը»։
Աղբյուր` Panorama.am
20:40
Բաքուն արշավ է իրականացնում Արցախում քրիստոնեական ժառանգությունը «հայաթափելու» ուղղությամբ․ «Նեզավիսիմայա գազետա»
Բաքուն, չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին՝ առ այն, որ ապահովելու է հավատացյալների մուտքը Արցախի եկեղեցիներ, այժմ հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
20:33
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ քննարկել են գերեվարված անձանց անվտանգ վերադարձի հարցը։ «Այսօր դեսպան Թրեյսին...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախում աջակցության ծրագրի 2-րդ փուլը դեռևս չի մեկնարկել․պարզաբանում
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից պարզաբանում են, որ 68 000-ական դրամի չափով աջակցության ծրագիրը դեռևս չի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է
Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:16
Խորհրդակցություն՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Նավալնիի ձերբակալության որոշումը բողոքարկվել է
Պաշտպանական կողմը բողոքարկել է Ալեքսեյ Նավալնիի 30 օրվա կալանքի մասին որոշումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչլով վերջինիս պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
19:56
Մոսկվայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի դեմ
Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունը դատական հայց է ներկայացրել «Հեռուստատեսային «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Պետք է հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմները․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել
Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել, գրում է aliq.ge-ն։  Վրաստանի վարչապետն այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից․ Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկմանը։ ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Դրական եզրակացություն՝ զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին
Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:21
Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը
Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը։ Այս մասին հայտնում են  «Էրեբունի» ԲԿ մամուլի ծառայությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները
2021 թ. հունվարի 9-20-ը  տեղի է ունեցել «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին․ հայերի բողոքի ակցիան ՌԴ ԱԳՆ-ի դիմաց
Ռուսաստանաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ կատարել խոստումն ու ազատ արձակել արցախյան...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վրաստանն առաջիկայում կներկայացնի սահմանափակումների վերացման ծրագիրը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում այս պահին գործող սահմանափակումների՝ փուլ առ փուլ վերացման ծրագրի հետ կապված աշխատանքային հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 7-10 աստիճանով
Երևանում և հանրապետության տարածքում  հունվարի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Դա հայկական ինքնության ու հայոց ազգային նախագծի վերացման փորձ է․ Էլբակյանը՝ Շուշիի հայտարարության մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք։ Դա հակաՀայաստանի հաղթական...
Աղբյուր` Panorama.am
18:46
Արթուր Դանիելյան. «Այլընտրանքը» ամրապնդեց վիժվածքի իշխանությունը
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.  «Հարգելի, սիրելի, պաշտելի համաքաղաքացիներ՝ մեր երկիրը...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արվեստի գործ է․ իրավապաշտպանը՝ «Իկրայի գործի» մասին
«Իկրայի» գործով դատական առաջին նիստն է լինելու։ Լրագրողների հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան...
Աղբյուր` Panorama.am
18:35
«Փաշինյանը 3000 դոլարանոց իկրայից ավելի թանկ բան է կերել՝ 5000-ից ավելի երիտասարդի գլուխ»
«Մենք ունեինք 100%-անոց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը՝ Շուշան Փաշինյանը, 3000 դոլարանոց սև խավիար է ուտում, և...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայկական ֆուտբոլի լեգենդը 32 տարեկան է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ ՀՖՖ TV-ն Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ամատունի Վիրաբյան. Ինձ ավելի շատ դատարանի վճիռ էր պետք, որ արդարադատության նախարարի հրամանն անհիմն է
Դատարանն անվավեր է ճանաչել Ռուստամ Բադասյանի՝ Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը
Աղբյուր` Panorama.am
18:12
Փաստաբան. Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը վաղուց դադարեցված է…
Փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից այսօր տարածած հաղորդագրությանը, գրում է. «Ստիպված եմ անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԵԽԽՎ զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում և Ադրբեջանում, մեր առաջարկով կփորձի լինել Արցախում. Զոհրաբյան
ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնումներին առնչվող հարցեր
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային ծրագրի համակարգող
ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}