Տո, ով եղավ BBC-ն
«Ինչու ԱԱԾ-ն կամ ԱԳՆ-ն չեն դիմում ռուսական բիբիսիին, պարզելու, թե այդ ինչ հետաքննություն են անցկացրել, որ պարզել են մարտիմեկյան դեպքերի մասնակիցներին»։ 21 ժամ առաջ, ինչպես հաստատում է ֆեյսբուքը, ես հարցադրում արեցի սոցցանցում ու «տեգեցի» ՀՔԾ, ԱԱԾ հաղորդագրություններ՝ 2020 թվական ,ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia:
«Ու այսօրվա՝ Համահայկական խաղերի օրոք, հրապարակում են, թե «արցախցիներ են եղել»։ Ում պատվերն է»։ Panorama.am-ը չկրկնեց BBC-ին, սակայն կրկնողներ եղան։ Ցավոք։ Քանի լուրը «տաք» էր, կարդացողներ կլինեին։ Իսկ ինչ լրատվամիջոց, որ «կարդացվող» նյութից հրաժարվի, չէ՞։ Աբսուրդը շարունակվեց, ու ընթերցողները, փոխանակ հիանային, ուրախանային ու հպարտանային Համահայկական խաղերի՝ Արցախում անցկացվելու փաստից, փոխանակ դրա մեջ մեր ազատամարտերի հաղթանակը տեսնեին, ընկան էժան «քարոզի» տակ, սկսեցին բարկացած «սմայլիկներով» տարածել ակնհայտ պատվերով ու հատուկ օր գրված նյութը։
Թվում է, թե այնքան բովերի միջով անցնելուց հետո, լրատվամիջոցները պիտի սովորեին զտել նյութերը։ Զտել՝ ելնելով ուրիշի խաղերի հարթակ չդառնալու ցանկությամբ գոնե։ Անցավ ևս 6-7 ժամ, ես էլի չդիմացա.
«Հարգելի կոլեգաներ Մի տարածեք այդ հիմարությունը. ով եղավ բիբիսին, որ հետաքննություն անցկացնի մի թեմայի շուրջ, ինչը ՀՀ-ում դատական պրոցեսի մեջ է։ Ակնհայտորեն պատվեր է, Համահայկական խաղերի հետ կապված։ Դուք էլ տարածում եք՝ չգիտեմ ինչու»։
Այո, անցանք այն, որ գրելով դատական պրոցեսում գտնվող թեմայով, BBC-ին ակնհայտորեն հայ հասարակությանը տրամադրում է որոշակի ուղղությամբ։
Անցանք այն, որ գրելով արցախցիների մասին, փորձում է տրամադրել նրանց դեմ։
Անցանք, որ գրելով Համահայկական խաղերի մեկնարկի օրը, տոնը փորձում է ի չիք դարձնել։
Անցանք, որ ՀՀ ԱԳՆ-ն ու ՀՀ ԱԱԾ-ն որևէ կերպ չարձագանքեցին ու չզարմացան ինչ-որ լրատվամիջոի այդքան «սրտացավ» հետաքննության վրա։
Ու այսօր միայն հայտնվում են հրապարակումներ, որտեղ կասկածներ են հնչում, թե BBC-ի նյութը պատվեր էր։ Միայն թե եզրակացություններն են տարբեր ՝ ում պատվերն է, կամ ով պիտի եզրակացություն անի։
Նայած նախընտրությունների։ Միամիտ եզրակացություններ...
Ափսոս։