Թուրքերին անհանգստացրել է «Netflix» ընկերության սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Ուրիշ կյանք» հեռուստասերիալի սերիաներից մեկում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ սերիալի կերպարներից մեկը խոսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը ցեղասպանությունից փրկվելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով։
Այս դրվագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի(RTÜK) ուշադրությունից, որը մեղադրել է ամերիկյան ընկերությանը բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության եղելությունը քարոզելու մեջ։
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ «Netflix» ընկերությունը մինչև այժմ որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ