Նախարարը հնարավոր գործազրկության մասին տեղեկություն չունի
«Մրցույթի արդյունքների վերաբերյալ նրանք դիմել են դատարան, իրավական գործընթաց է սկսվել, որը կկարգավորվի օրենքի սահմանում, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով այսօր կառավարության շենքի դիմաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմի բողոքի ակցիային։
Ինչ վերաբերում է բուհում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտին մասին խոսակցություններին՝ նախարարը նշեց, որ նման մթնոլորտ չի տեսնում. «Նորմալ գործընթացներ են, առողջացման գործընթացներ են գնում, բայց եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն անպայման այդ հարցերին կանդրադառնա»։
Լրագրողների հարցին, թե նշվում են, որ բուհում տեղի ունեցող գործընթացների հետևանքով հնարավոր է շուրջ 200 դասախոս գործազուրկ մնա, նա պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ։ Ես տեղեկություն ունեմ, որ մրցույթ է եղել, նոր կարգ է սահմանվել և ըստ դրա լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել»։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան