Հայկական գինիները կներակայացվեն Գերմանիայի «Weinsommer» գինու փառատոնին
Օգոստոսի 9-10 ՀԽԳՀ-ը «Weinsommer» գինու փառատոնի շրջանակներում Հարավային Գերմանիայի Ալգոի տարածաշրջանում գինեսերներին ու գինու մասնագետներին Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կներկայացնի հայկական 9 գինեգործական ընկերությունների գինու 55 տեսակ։
Հիմնադրամից հայտնում են, որ «Weinsommer»-ն արդեն 5-րդ անգամ կազմակերպում է Lerch Wein & Co ընկերությունը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գինեգործական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը 1000-1500 գինեսերներին, գինու մասնագետներին, HoReCa հատվածի ներկայացուցիչներին և գինու պոտենցիալ սպառողներին՝ Հարավային Գերմանիայից, Շվեյցարիայից և Ավստրիայից։
Օգոստոսի 9-10–ը «Weinsommer» 2019-ի հատուկ հյուրն է Հայաստանն՝ իր գինիներով։ Ըստ կազմակերպիչների երկրի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները և հայկական գինիների յուրահատուկ համահոտային հատկանիշները՝ ինչը Գերմանիայում հաջողության հասնելու և պահանջարկ վայելելու գրավական է ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ