Սինանյանին՝ հաջողություն, աշխատողներին՝ գործազրկություն
Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում էր Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Սա նոր կարգավիճակ է մեր կառավարությունում և մեր երկրում։ Մենք այս փոփոխությունների հետ կապված կոնկրետ պլաններ ունենք, և այդ ծրագրերի իրականացման համար մեծ է գլխավոր հանձնակատարի դերակատարումը: Պարոն Սինանյան, ողջունում ենք Ձեզ մեր կառավարությունում և հաջողություներ ենք մաղթում»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Զարեհ Սինանյանը Սփյուռքի հարցերով հանձնակատար է նշանակվել 2019 թվականի հունիսի 14-ին: Նշանակումից հետո Սինանյանն աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսել:
Panorama.am-ի խմբագրություն դիմած մի շարք աշխատակիցներ մեզ հետ զրույցում հայտնել են, որ գլխավոր հանձնակատարն առանց հիմնավորման իրենց աշխատանքից ազատել է: «Կրճատումներն արվել են կամայական որոշումներով, օրենքի բազմաթիվ խախտումներով, առանց հիմնավորման իրենց նոր պաշտոններին մնացել են ոլորտի հետ կապ չունեցող,տվյալ պաշտոնում գոնե մի օր չաշխատած մարդիկ, որոշների համար նույնիսկ հաստիքներ են ավելացվել»,- նշել էին նրանք:
Ի դեպ աշխատակիցները նաև ասում էին, որ Զարեհ Սինանյանը նշանակումից ի վեր չի հանդիպել աշխատակազմի հետ, ծանոթ չէ նրանց մասնագիտական կարողություններին, ղեկավարության կողմից իրենց ոչ մի հանձնարարություն չի տրվել:
Աշխատակիցների խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Սփյուռքի հետ աշխատանքը կաթվածահար է եղել, կորցրել են կարևոր կապեր, նախագծեր, ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքի նախարարության «անցնցում» ոչնչացման գործընթացը թևակոխեց նոր փուլ
- Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները