Փաշինյանը հույս ունի, որ այս տարի ստիպված չեն լինի հեվալյալ ջրառ անել Սևանից
«Այս տարվա օգոստոսի 2-ի երկուսի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է:
«Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հեվալյալ ջրառ անել Սևանից:
Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:
Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարի պաշտոնակատարը՝ Սևանից իրականացվող ջրառի մասին
- Ցանքատարածությունները նվազում են, Սևանից ջրառն ավելանում
- Պատրաստ եղեք «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի. Ինեսա Գաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը