Հասարակություն 17:47 09/08/2019 Հայաստան

«Անողնաշար ԲԴԽ-ին ասում ենք՝ ո՛չ»

Այս  կոչով ավարտվեց օգոստոսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի  ակցիան Բարձրագույն դատական խորհրդի մոտ (նախորդ օրն  ակցիան իրականցվել էր Եվրախորհրդի և ԲԴԽ մոտ)։ Մարդու իրավունքների պաշտպանին՝ էքս-նախագահի ապօրինի կալանքին արձագանքելու խնդրանքով նամակը հանձնելուց հետո, ցուցարարներն  ուղղվեցին ԲԴԽ։   ԲԴԽ անդամներն իրոք այնքան անողնաշար գտնվեցին, որ երկու օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների հորդորներին անհաղորդ մնալով՝ չբարեհաճեցին հանդիպել նրանց։  Ցուցարարներն իրենց հերթին խոստացան երկուշաբթի  օրվանից վերսկսել և շարունակել ակցիան այնքան ժամանակ, որքան ապօրինաբար կալանքի տակ կպահվի Ռոբերտ Քոչարյանը։

Եթե ԲԴԽ  հատկապես նորընծա անդամներին թվում է, թե մեծ երջանկության են հասել նման պաշտոն ստանալով, ապա ամենայն հավանականությամբ  սխալվում են, որովհետև արդեն իսկ հայտնվել են լուրջ երկընտրանքի առաջ՝  պահպանել օրենքը, թե ենթարկվել վերին կամքին։ Երկու դեպքում էլ պաշտոնը վտանգված է։  Առաջինի դեպքում պատիժը չի ուշանա, բայց գոնե պարզ ճակատով կմնան։  Իսկ երկրորդը՝ կարճաժամկետ վայելում տալով, հետագայում ավելի մեծ պատասխանատվության կենթարկեցնի։  Քանզի, անգամ  զինվորականների դեպքում՝ արդարացում չի կարող լինել բացահայտ հակապետական հրամանին ենթարկվելը, էլ ուր մնաց   անկախության ու անաչառության երդում տված դատավորի համար։

ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների բողոքի ակցիաները  զգուշացում են բոլոր նրանց, ովքեր առաջնորդվելով «աչքից հեռու, սրտից դուրս» մտայնությամբ՝  թույլ-նվազ հույս են փայփայում, որ  պարոն Քոչարյանին փակ տակ պահելով՝ կստիպեն մոռանալ նրա մասին։ Գուցե հենց ա՞յդ պատճառով են այստեղից-այնտեղից  բուսնում աբսուրդ  նորություններ, որոնց վրա է ուղղորդվում հանրության ուշադրությունը։  Մեկ  ինչ-որ ողբանվագ   գաղտնի փաստաթղթեր են գաղտնազերծվում, մեկ՝  2050 թվականի   Հայաստանի  5 միլիոն դարձած բնակչության  սպորտային  նվաճումների մասին են բարբաջում, մեկ՝ BBC-ին է իր բրիտանական երկար քիթը խոթում  ներպետական նախաքննական գաղտնիքների մեջ….. և լիքը ուրիշ բաներ։  Այս մեկ տարում սովորել ենք, որ միշտ նման արտաքին ցնցումների ետնաբեմում ինչ-որ «ստորգետնյա»  քանդումներ են իրականացվում, որոնք փաստի առաջ են կանգնեցնում հայությանը․․․ տեսնենք՝  հիմա ի՞նչ ականներ են պայթելու։  Ի վերջո, արդեն գաղտնիք չէ նաև, որ գործող վարչապետի մտասևեռումը  ՀՀ երկրորդ նախագահին բանտարկված տեսնելն է, ինչին  և ծառայեցվում են  պետական բոլոր լծակները։ Աբսուրդ է, բայց փաստ է։

Այդուհանդերձ, բոլոր   առկա և  ծածուկ  հանգամանքները բացարձակապես չեն շեղում  Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին՝ արդարադատություն պահանջելու  իրենց նպատակից։  Միայն առաջին հայացքից է նրանց պայքարն առնչվում սոսկ  պարոն Քոչարյանին․ իրականում այս խիզախ քաղաքացիները  վտանգելով իրենց ապահովությունը՝  թույլ չեն տալիս, որ Հայաստանը դադարի իրավական պետություն լինելուց։ Նրանք  քաջ գիտակցում են, որ կախյալ դատական համակարգը պետության կործանման ուղիղ ընթացքն է։  Այ, հենց հիմա այդ ճանապարհին է։  Օրինակ՝ ամեն մեկը թող պատկերացնի, որ իր հարազատը կարող է  լինել   ապօրինի ու անժամկետ կալանքի տակ, և դատարանից-դատարան «պաս» են տալիս նրա վրա սարքած  գործը ․․․ Ի՞նչ պիտի անի մեկ մարդը, ի՞նչ պիտի անի  հանրությունը, եթե անարդարությունն արդեն պետականորեն ընդունված նորմ լինի։  Ոչի՛նչ, քանի դեռ չենք հասկացել, որ  մեր լուռ  անտարբերությամբ ու վախկոտությամբ ենք թույլ տալիս ոմանց՝  ոտնակոխ անելով  օրենք-օրինականություն իրականացնել  բացահայտ անարդարություն․․․ ինչի գերին  վաղը ողջ հասարակությունն է դառնալու։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}