Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 6.8%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 6.8%-ով:
Մասնավորապես, այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 14 մլն 754.0 հազար հատ սիգարետ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 13 մլն 812.6 հազար հատ սիգարետ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 28.8%:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ