Էրդողանը հրաժարվել է ճանաչել Ղրիմի «անեքսիան» Ռուսաստանի կողմից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի ընդգրկումը Ռուսաստանի կազմ ու շարունակելու է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունը համարել առաջնահերթություն։
Էրդողանն ասել է, որ Անկարան միշտ կաջակցի Ուկրաինայի անկախությանն ու «երբեք չի ճանաչի Ղրիմի անեքսիան»։ Զելենսկին էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ թերակղզին կվերադարձվի Ուկրաինային։
Էրդողանի այս հայտարարությանն արձագանքել են ռուս քաղաքական գործիչները։
Սենատոր Սերգեյ Ցեկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նման դիրքորոշումը ենթադրում է, որ Անկարան չի առաջնորդվում ճշմարտությամբ և իրողություններով։ Ցեկովը նշել է, որ Ղրիմը կապրի առանց Թուրքիայի ճանաչման: Միևնույն ժամանակ, Ցեկովը նշել է, որ Մոսկվան և Անկարան ունեն նման տեսակետներ միջազգային հարաբերությունների բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, և մնում է համաձայնության գալ Ղրիմի խնդրի վերաբերյալ:
Նրա գործընկեր Օլգա Կովիտիդին նշել է, որ Թուրքիան պետք է կառուցի հարաբերությունների նոր մոդել Ղրիմի հետ, բայց դրա համար կպահանջվի որոշ ժամանակ:
Ղրկիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանջարը Թուրքիայի նախագահի հայտարարությունն անվանել է «ֆլիրտ» Ուկրաինայի հետ, հավելելով, որ Էրդողանի հայտարարություններում առաջին անգամ չէ, որ տեսնում են թուրքական պետության քաղաքականության երկակի ստանդարտները։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում