Իրանի հետ ԵՄ առևտրային հարցերով ներկայացուցիչը սկանդալի պատճառով հրաժարական է տվել
Գերմանացի դիվանագետ Բերնդ Էրբելը, որը զբաղվում էր Իրանի հետ ԵՄ առևտրային հարցերով, օգոստոսի 8-ին հրաժարական է ներկայացրել:
Ինչպես գրում է EUobserver-ը, նա պետք է ղեկավարեր ԵՄ INSTEX առևտրային կառույցը:
Էրբելը որոշեց հեռանալ իր պաշտոնից այն բանից հետո, երբ գերմանական Bild-ը հայտնեց, որ նա երկու անգամ ռադիոյով հերքել է Հոլոքոստը: Իսրայելը և Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը ողջունել են նրա հրաժարականը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ստեղծեցին հատուկ համակարգ՝ INSTEX, Իրանի հետ առևտրային շրջանառության համար։ Հետագայում բոլոր հետաքրքրվող կողմերը կարող են միանալ համակարգին ու մասնակցել Իրանի հետ առևտրային համագործակցությանը՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները։