Փարիզում «դեղին ժիլետների» հերթական ակցիան է սկսվել
Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր «դեղին ժիլետների» հերթական ակցիան է սկսվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ մարդիկ դեղին ժիլետներով և նույն գույնի այլ իրերով առավոտից հավաքվել են Villiers շրջանի մետրոյի կայարանի մոտ։ Նրանք սուրճ են խմել մոտակայքի սրճարաններում և զրուցել միմյանց հետ:
Ընդհանրապես, ակցիան հանդարտ է եղել, այն երբեմն ընդհատվել է հավաքվածների բարձր սուլոցներով և «Մենք այստեղ ենք, Էմանուել Մակրոն» կարգախոսով:
Մետրոյի և հարակից փողոցների ելքերի տարածքում հերթապահում են ոստիկանության ուժեղացված ջոկատները։
Մասնակիցները նախատեսում են նաև բավականին երկար երթ։ Նշվում է նաև, որ իրավապահների հետ բախումներ և անկարգություններ դեռևս չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ավելի քան 165 դեղին ժիլետներն են ձերբակալվել
- «Դեղին ժիլետները» 24-րդ բողոքի ակցիան են սկսել
- Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
- Մակրոնն այսօր ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ