Հաճարենիների ապօրինի հատում՝ Լոռիում
Բերդավան բնակավայրի վարչական տարածքում hուլիսի 30-ին հայտնաբերվել էր «ԶԻԼ» մեքենա՝ բեռնված փայտանյութով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող նշված մեքենայի զննությամբ, բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ շինափայտ, ինչը չի համապատասխանում ներկայացված, մեկ այլ քաղաքացու անվամբ անտառպետության կողմից դուրս գրված փայտանյութի համար տրված փաստաթղթին:
Նշված քաղաքացին բացատրություն է տվել, որ շինափայտը պատկանում է իրեն և այն պատրաստել է ինքը Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության պահաբաժիններից մեկից 2 հատ «Հաճարենի» տեսակի ծառ բենզասղոցով հատելու միջոցով:
Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Փաշինյան. Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ
- Ապօրինի ծառահատումներ Լոռիում
- Ապօրինի ծառահատման դեպքեր՝ Դիլիջանում
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան