Համացանց 14:40 12/08/2019 Հայաստան

«ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իբրև իր մշակած բարեփոխումներ ներկայացվող քայլերն էլ յուրովի գրագողության արդյունք են»

«ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանը շատ հաճախ վերադասի համակրանքը շահելու համար ձգտում է երևալ իբրև «մեծ բարեփոխիչ»: Իսկ իր քայլերին ընդդիմացողներին էլ ներկայացնում է իբրև հետադիմական հայացքներ ունեցողներ, անգրագետներ, կոռուպցիոներներ կամ թելադրություն անողներ: Եվ չի մոռանում նշել, որ նրանք դեմ են գնում իր բարեփոխումների կուրսին: Մի երկու ուսանող էլ,որոնց ռեկտորն աշխատանքի է տեղավորել անընդհատ խոսում են ընդդիմացող դասախոսների «մեղքերից»: Մյուս կողմից նա տեղի-անտեղի ցանկացած քայլի իրականացման հնարավորությունը կապում է իր կողմից կատարված տնտեսումների հետ: Տնտեսումների շահարկումը Հայրապետյանի ամենասիրած թեման է, որը կարելի է հանդիպել նրա գրեթե բոլոր գրառումներում և հարցազրույցներում: Եկեք ի վերջո հասկանանք ճշմարի՞տ է արդյոք Հայրապետյանը: Եվ արդյո՞ք նա «մեծ բարեփոխիչ է»:

Միանգամից նշենք, որ նրա բարեփոխումներն էլ իրենը չեն: Նա իր քայլերն էլ, դոկտորականից եկող սովորույթի համաձայն «գրագողել է» ՀՀ երբեմնի փոխվարչապետ, մակրոտնտեսագետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ մշակված և հաստատված ռազմավարությունից: Հասկանալի է չէ, որ փայլուն մակրոտնտեսագետին չէր կարող չհետաքրքրել ռազմավարության իրականացման տնտեսական հիմքը: Հիմքերն առկա էին. այդ նպատակով կուտակվել էին մեծ ֆինանսական պաշարներ:

Եվ այսպես: Հայրապետյանը նշում է, որ տնտեսումներ է արել, շուրջ 250 միլիոն դրամի և հիմնականում դրա հաշվին է, որ բարձրացնելու է ժամավճարը, պարգևատրումներ է տալու արտերկրի ցիտվող ամսագրերում հրապարակվողներին…Իրականությունը սակայն այն է, որ 01.12.2018 թվականի դրությամբ համալսարան արդեն իսկ ուներ ավելի քան 1 միլիարդ դրամի տնտեսումներ:

Մենք չենք վիճարկում, որ նա հավելյալ տնտեսումներ իսկապես կատարած լինի: Դա հստակ կերևա միայն դեկտեմբերին, երբ համալսարանը կհրապարակի իր հաշվետվությունը: Ինչևէ, չվիճարկելով տնտեսումների առկայությունը միայն փաստենք, որ Հայրապետյանի նշած գումարը շուրջ 4 անգամ գերազանցող գումար արդեն իսկ առկա եղել է համալսարանի բյուջեում: Իսկ եթե տնտեսված գումարները գոյացել են ասենք դասախոսների ոչ թափանցիկ գնահատումների արդյունքում պարգևավճարների դիֆերենցումից, այստեղ երկար կարելի է վիճել: 2019-ի ապրիլին Հայրապետյանը կրկին շահարկելով իր կողմից կատարված տնտեսումները իբրև իր բարեփոխումների հերթական քայլ ներկայացրեց այն, որ Համալսարանում ժամավճարը շուրջ 3 անգամ կբարձրանա: Այս քայլը ողջունեցին ինչպես կրթության նախարարը, այնպեսէլ ՀՀ վարչապետը:

Չնայած «չար լեզուները» համառորեն պնդում են, որ ժամավճարը մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի բարձրացվել: Սակայն մի կողմ թողնենք դա և տեսնենք, թե Հայրապետյանը, որտեղի՞ց է վերցրել այս քայլը: Բանից պարզվում է դա ոչ թե Հայրապետյանի մտածած բարեփոխումներից է, այլ մինչ իրեն պլանավորված գործողություն, որը կարելի է գտնել համալսարանի զարգացման ռազմավարությունում:

Ռեկտորի կողմից կադրերի ընտրության այս չարաբաստիկ գործընթացի միտքն էլ իրենը չի: Չնայած նա այդ գործընթացը ներկայացնում է որպես սեփական։ Ընդհանրապես համալսարանը դրսի որակավորված կադրերի առաջ «բացելու» գաղափարը շրջանառության մեջ դրվեց ռազմավարության առաջին իսկ հանրային քննարկման ժամանակ: Մի բան, որից հետևողականորեն խուսափում է մասնակցային կառավարման թեմայով դոկտորական «պաշտպանած» ռեկտորի ժ/պ-ն: Գուցե դա նրանից է, որ դոկտորական գրելու ընթացքում այլոց աշխատանքները յուրացնելու նպատակով արագ-արագ թարգմանելիս այդպես էլ չի ըմբռնել խնդրի դրվածքն ու իր առաջարկությունների բուն էությունը: Այն ժամանակ էլ այս քայլը միարժեք չընդունվեց. Եղան ընդդիմացողներ: Սակայն դրա անհրաժեշտությունը մեկնաբանվեց դրսի և ներսի որակյալ կադրերի օպտիմալ համամասնություն ստանալու անհրաժեշտությամբ:

Ինչպես երևում է ներկայացված նկարից կադրերի ընտրությունը, պետք է լիներ երկարաժամկետ գործընթաց։ Նախատեսվում էր մշակել դասախոսների ընտրության չափանիշներ, հետո իրականացնել ատեստավորում: Ատեստավորումը չհաղթահարածների համար կազմակերպել վերապատրաստումներ և սահմանել փորձաշրջան: Եվ միայն վերապատրաստման արդյունքում փորձաշրջանը չհաղթահարելու պարագայում 2020-ին նախատեսվում էր ազատել սահմանված պահանջներին չհամապատասխանող դասախոսներին: Չնայած այստեղ Հայրապետյանը գործողությունը 1 տարով արագացրել է: Պատճառն այն է, որ նա ակնհայտորեն շտապում է: Նպատակը պարզ է: Շուտափույթ պետք է «ազատվել» 2018-ի նոյեմբեր-դեկտեմբերին Համալսարանի նախկին ռեկտորին իր դեմ դիմում գրած, կրթության նախարարին և ՀՀ վարչապետին բաց նամակներով դիմած իր ամբիոնակիցներից: Ովքեր ի դեպ, ինչպես պարզվեց բավականաչափ տեղեկացված են իր առաջընթացի «փոշոտ ճանապարհի ոլորաններից»:

Ինչևէ: Տակավին վերջերս արձագանքելով բողոքող դասախոսների հրապարակային ելույթներին Հայրապետյանը ավետեց բարեփոխման նոր քայլի մասին, որի հնարավորությունը կրկին կապեց իր կատարած տնտեսումների հետ: Խոսքը գնում է միջազգային ցիտվող ամսագրերում հոդված հրապարակող համալսարանականներին պարգևավճար տալու մասին:

Հայրապետյանի այս ռազմավարական «բարեփոխումն էլ» արտագրած է նույն ռազմավարությունից, որտեղ այս գործողությունը նույնությամբ պլանավորվել էր միջազգայնացման նպատակների շրջանակներում:

Ինչպես տեսնում ենք «գրագողությունը» կամ առանց սկզբնաղբյուրը մատնանշելու իր անունից տարբեր մտքեր (գիտական ընդհանրացումներ, առաջարկություններ, նորույթներ, բարեփոխումներ) արտահայտելը Հայրապետյանի, թերևս, ամենասիրելի և ամենաստացված զբաղմունքն է: Չնայած, Հայրապետյանը դեմքի այնպիսի խելացի արտահայտությամբ է այս ամենը ներկայացնում հանրությանը, որ, ցավոք, ԿԳՄՍ նախարար պարոն Ա. Հարությունյանը վերջինիս համարում էր և շարունակում է համարել Հայաստանի ամենաառաջադեմ տնտեսագետը: Ինչ արած»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՊՏՀ դասախոս Արևիկ Հովհաննիսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}