Թուրքմենստանի նախագահը բացել է Կասպյան տնտեսական առաջին ֆորումը
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բացել է Կասպյան տնտեսական առաջին ֆորումը, որին մասնակցում են կասպյան երկրների կառավարությունների ներկայացուցիչներ: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, օգոստոսի 12-ին հաղորդել է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:
Կասպից ծովի «Ավազա» տուրիստական գոտում բացվել է «Կասպից ծով. Միջազգային տնտեսական համագործակցության զարգացման առավելությունները» միջազգային գիտաժողովը:
Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Կասպից ծովի երկրների նոր համագործակցության ձևաչափը պետք է հիմք դնի ապագա երկարաժամկետ համատեղ աշխատանքի համար: Նրա կարծիքով, կասպյան էներգետիկ ռեսուրսները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը