Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն գնացել է հարցաքննության
Այսօր՝ օգոստոսի 12-ի առավոտյան, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն գնացել է հարցաքննության՝ Հետաքննության պետական բյուրոյում: Այս մասին գրում է ուկրաինական strana կայքը։
Մի քանի տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ հավաքվել են բյուրոյի շենքի մոտ։ Պետրո Պորոշենկոյի մի քանի տասնյակ ընդդիմախոսները դուրս են եկել նրա դեմ պաստառներով ու բարձրախոսներով։
Միևնույն ժամանակ, տեղում է նաև Պորոշենկոյին աջակցող խումբը, որն արգելափակում է ընդդիմախոսների ձայները՝ ազդանշաններով: Բյուրոյի շենքի մոտ է նաև նախկին նախագահի որդին։ Անվտանգությունն ապահովում են մի քանի տասնյակ իրավապահներ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում Պորոշենկոյի ու նրա թիմի նկատմամբ հարուցվել է 11 քրեական գործ
- «Ֆանտաստիկ»․ Պորոշենկոն պատասխանել է իրեն լյուստրացիայի ենթարկելու Զելենսկու նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին