Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք
Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացինի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր:
Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի: Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հաճարենիների ապօրինի հատում՝ Լոռիում
- Գեղարքունիքում ապօրինի փայտանյութով արտադրամաս են հայտնաբերել
- Արթիկի և Ալավերդու ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ