Դիտորդների խմբի գնահատականը՝ պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումների վերաբերյալ
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:
Նախարարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից դրական է գնահատվել լրամշակված Ռազմավարության ռազմավարական ուղղությունների համալրման ու առավել ընդգրկուն դարձնելուն ուղղված մոտեցումը և ներկայացվել են առաջարկներ, որոնք ուղղված են Ռազմավարությունն առավել համապարփակ դարձնելուն:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայության իրենց փորձով կիսվել են գերմանացի մասնագետները
- Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն
- Զեյնալյան. Նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում
- Պրոբացիայի ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ
- ԱԱԾ-ն կաշառք ստանալուց ձերբակալել է Պրոբացիայի պետծառայության բարձրաստիճան պաշտոնյայի