ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:50 12/08/2019 Հայաստան

«168 ժամ». Մինչ BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն, Վիքիպեդիայում «խմբագրվում» է գեներալ Օգանովսկու կենսագրությունը

Մինչ իշխանություններն Ազգային ժողովի փոխխոսնակի  մակարդակով ակտիվորեն տարածում էին օգոստոսի 7-ին հրապարակված BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանի` մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդվածը, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), ինքը` Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:

Հաղորդման այդ հատվածը՝ սկզբնաղբյուրի տեսանյութում` 16:06-19:27 րոպեն:

Հաղորդավար.- Գրիգոր, դու տեսել ես հետաքննության նյութերը: Կարո՞ղ ենք մենք արդյոք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է կրակել ցուցարարների վրա:

Գ.Ա.- Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա: Մենք իմացանք, որ ՀՔԾ-ն վարկած ունի: Նրանք ինչ-որ պահի տվյալներ են ստացել, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Լեռնային Ղարաբաղից, ով ավելի շատ հայտնի է Օգանովսկի մականվամբ, կարող էր այդ իրադարձություններում ինչ-որ դեր ունենալ: ՀՔԾ տվյալներով, որոնք նրանք քննարկել են Օգանովսկու հարցաքննության ժամանակ, նա եղել է նախագահական նստավայրի նկուղում տեղակայված 20 հոգանոց ջոկատի հրամանատար, և այդ ջոկատին, կրկին հետաքննության տվյալներով, այցելել են նախկին նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը:

Հաղորդավար.- Իսկ ի՞նչ գիտենք մենք այդ գեներալի մասին: Ո՞վ է, ո՞ւմ է ենթարկվել:

Գ.Ա.- Այդ պահին գեներալը Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի տեղակալն էր, և նա գտնվում է հայկական ուժայինների հիերարխիայի բարձունքում:

Հաղորդավար.- Այսինքն` այդ հետաքննության եզրակացություններն անուղղակիորեն մատնանշում են հայկական երկու նախկին նախագահներին` Սարգսյանին ու Քոչարյանին: Ինչ-որ կերպ այդ քննության արդյունքները կարո՞ղ են ազդել նրանց վրա:

Գ.Ա.- Դա շատ բարդ հարց է, քանի որ հարցաքննությունն անց է կացվել մեկ տարի առաջ: Այն տևել է 4 ժամ: Առաջ են քաշվել բոլոր այդ լուրջ մեղադրանքները, ավելի ճիշտ` ոչ թե մեղադրանքները, այլ տվյալները: Դրանք քննարկվել են, բայց գեներալ Օգանովսկի մնացել ե վկայի կարգավիճակում: Դրա համար ես չգիտեմ` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ: Մենք պարզապես գիտենք, որ քննությունը տիրապետել է այդպիսի տվյալների: Բնականաբար, եթե այդ տվյալները հաստատվեն, ապա երկու նախագահների վրա էլ դա կազդի:

Հաղորդավար.- Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում այդ հետաքննության արձագանքներին, ի՞նչ են այնտեղ ասում:

Գ.Ա.- Բավականին շատ մամլո ասուլիսներ են արդեն տեղի ունեցել: Այս թեմայով հանդես են եկել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, փոխվարչապետը, և իրականում տարբեր արձագանքներ կան: Ինչ-որ չափով դավադրության տեսություններ կան, որոնք տարածվում են, ինչը ցույց է տալիս հասարակության` բավականին անառողջ լինելը, նրա վարակվածությունն այդ տեսություններով, բայց կան նաև կոչեր` հասկանալ` ինչ է տեղի ունեցել: Եթե ՀՔԾ-ն այդպես է համարել, եթե այն տվյալներ է ստացել, և այսօր այդ մասին պատգամավորներից մեկն էլ ասաց, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:

Իսկ Մինչ BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն, Վիքիպեդիայում «խմբագրվում» է գեներալ Օգանովսկու կենսագրությունը:

Այսպես, հայերեն տարբերակը վերջին անգամ խմբագրվել է օգոստոսի 9-ին` առավոտյան` 08:34-ին, և ահա այդ խմբագրումից հետո կարդում ենք.

«Մարտի 1-ի դեպքեր

Համաձայն 2008 թվականի Մարտի 1–ի դեպքերի հետաքննության՝ Սամվել Կարապետյանը ղեկավարել է ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը։ Մասնավորապես, համաձայն հետաքննության՝ ցուցարարների նկատմամբ կրակոցներ արձակել են Արցախից բերված ուժային ստորաբաժանումները, որոնց հրամանատարն է եղել գեներալ Կարապետյանը։ Կարապետյանի ենթակա ստորաբաժանումը տեղակայված է եղել նախագահական նստավայրի նկուղում, և Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այցելել են ստորաբաժանում»:

Այս հատվածի բովանդակությունը նույնն է, ինչ բրիտանական լրատվամիջոցում հրապարակվածը, ներկայացված է՝ որպես փաստ, որը հաստատապես եղել է, այնինչ, նկատենք, նախաքննական նյութերում նման բան չկա, ավելին, գործի դատաքննությունը դեռ չի սկսվել, և որևէ հաստատված փաստ չկա:

Գրեթե նույն պատկերն է նաև ռուսերեն տարբերակում, որը խմբագրվել է օգոստոսի 10-ին` ժամը 12:31-ին: Այստեղ փոքր-ինչ կոռեկտ է ձևակերպումը. «Согласно версии следствия, во время событий 1 марта генерал-майор Самвел Карапетян командовал карабахскими силовиками, которые расстреливали демонстрантов[]. Сам Карапетян это отрицает.»:

Բնականաբար, կլինեն հակադարձումներ այն առումով, թե Վիքիպեդիան բաց հանրագիտարան է, և յուրաքանչյուրը կարող է այնտեղ կատարել իր խմբագրումներ: Դա այդպես է, անշուշտ, սակայն կարծում ենք, քչերն են հավատում, որ ինչ-որ մեկը, ի դեպ, ֆեյք օգտատեր, ինքնաբուխ կերպով այդպես ջանադրաբար կարող է խմբագրել գեներալի կենսագրությունը:

«Վիքիմեդիա Հայաստան» հ/կ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նաև լրագրողները կարող են հոդվածի քննարկման էջում գրել, փոփոխություններ կատարել, եթե հղումներ ունեն։ Կազմակերպությունը բովանդակությունը չի վերահսկում։

Մնում է հասկանալ, թե ում քաղաքական հրահանգով է դա արվել Վիքիպեդիայում, և ովքեր են վարչապետի ասած դավադիր ուժերը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ, «168 ժամ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}