Ուկրաինան բողոք է արտահայտել՝ Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ
Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ և Սևաստոպոլ այցերի կապակցությամբ:
Կիևը կարծում է, որ այս այցը, ինչպես և Ռուսաստանի ղեկավարների բոլոր նախորդ այցերը թերակղզի՝ Ուկրաինայի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»:
Ռուսաստանի նախագահն այցելել էր «Բաբելոնի ստվերը» մոտոցիկլային միջազգային ցուցահանդես, որը կազմակերպվել էր «Գիշերային գայլեր» մոտոցիկլային ակումբի կողմից:
Պուտինը միջոցառմանը եկել էր «Ուրալ» մակնիշի մոտոցիկլով։ Նրան ուղեկցում էին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն ու Սևաստոպոլի գործող նահանգապետի պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը:
Ինչպես գրում է euronews-ը, մինչ Պուտինը Ղրիմում մոտոցիկլետ էր վարում,ՌԴ մայրաքաղաքում տեղի էր ունենում այս անգամ իշխանությունների հետ համաձայնեցված ակցիա՝ «Վերադարձնենք մեր ընտրելու իրավունքը»։ Ակցիայի արդյունքում ավելի քան 140 մարդ էր ձերբակալվել: