Երևանի 20-ամյա բնակիչը համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել
Ոստիկանությունը թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության ն հերթական դեպքն է բացահայտել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` թմրանյութն իրացնող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները