Իրավունք 13:44 13/08/2019 Հայաստան

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ  1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն  ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին:

Բացի այդ, քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:

Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության  ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ նշված քրեական գործի նախաքննության ծավալներն աննախադեպ են՝ վարույթն իրականացնող մարմինը, այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ, շարունակում է հետևողական նախաքննություն իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը
Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի «Արցախ էյրֆեսթ 2019» ամենամյա 3-րդ օդային փառատոնը։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Թուրքիայում բնական աղետների հավանականությունը 4․7 տոկոս է
Թուրքիան 112-րդն է ամենից շատ բնական աղետների ռիսկի ենթակա երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ամազոնիա․ Համաշխարհային աստղեր Մադոննան, ԴիԿապրիոն, Շակիրան, Ռոնալդուն կոչ են անում քայլեր ձեռնարկել
Երկու շաբաթից ավել արդեն հրդեհվում է երկրագնդի ամենամեծ դաշտավայրը՝ Ամազոնիան, որը համարվում է մոլորակի «թոքերը», քանի որ ապահովում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան օգոստոսի 22-ին ասաց, որ 5-օրյա ժամկետ է տալիս  «Հինգ աստղ շարժմանը» (M5S) և Դեմոկրատական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը
Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Իդլիբ նահանգի Մաարեթինուման շրջանում գտնվող թուրքական 8-րդ դիտակետից...
Աղբյուր` Panorama.am
19:20
Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 10 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ֆերնանդո Տորեսը կարիերայի վերջին հանդիպումը կանցկացնի
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Ճապոնիայի «Սագան Տոսու» ակումբի խաղացող Ֆերնանդո Տորեսն անցկացնում է կարիերայի վերջին...
Աղբյուր` Panorama.am
18:51
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են ունեցել։ Ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:39
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից կնվազի
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրացի ֆուտբոլիստը միացել է «Լոռի»-ին
«Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտապան Լևան Մատչարաշվիլու հետ:  «Ուրախ ենք...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երկիր մոլորակի վրա ՀՀ-ը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող...
Աղբյուր` Panorama.am
17:48
Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեք անձի ծանր մարմնական վնաս...
Աղբյուր` Panorama.am
17:37
Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ուրեմն թողեք էդ հանքը աշխատի. գորայքցիները՝ վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է  հանդիպումներ անցկացնել Ամուլսարի հարակից համայնքներում, լսել հանքի շահագործման հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
17:29
Էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրները կառավարության օրակարգում են. ՊԵԿ փոխնախագահ
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով այսօր նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել են հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր...
Աղբյուր` Panorama.am
16:50
22-ամյա երիտասարդը խոստովանել է՝ ինտերնետային կայքերի միջոցով թմրանյութ է իրացրել
Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում Արաբկիրի քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:39
Վահագն Վարագյան. Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ անկախության հռչակագրի 29-ամյակի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին
Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է 70 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին․ «1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան»
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014 թթ.), Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:51
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը
Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: ՔԿ-ից...
Աղբյուր` Panorama.am
13:35
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ. Մարինե Սուքիասյան
Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}