Հասարակություն 14:42 13/08/2019 Հայաստան

«Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը  հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում:

Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը:

Վարչապետը Մարությանին հիշեցրեց, որ մինչ քաղաքապետ դառնալը նա ասում էր՝ մայրաքաղաքում աղբահանության հետ կապված լուրջ խնդիրներ կան:

«Հիմա ինչո՞ւ է մեր քաղաքում աղբահանության հետ կապված խնդիր առաջացել»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարությանը նշեց, որ ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունների  նախընտրական ծրագրի հիմնական կետը վերաբերում էր աղբահանությանը: Այսինքն, ըստ քաղաքապետի, այդ պահին դա  լուրջ խնդիր էր. «Ավելի վատ էր, քան հիմա»:

Քաղաքապետի խոսքով՝ քաղաքային նախկին իշխանությունների սխալը եղել է այն, որ մեկ ընկերության են թույլ տվել աղբահանությամբ զբաղվել: 

Հայկ Մարությանը նշեց, որ «Սանիթեք» ընկերության հետ նորմալ պայմանագրեր են կնքված,  ձեռնտու է եղել թե  քաղաքապետարանին, թե «Սանիթեք»-ին:

«Հավասարակշված պայմանագիր է, երկու կողմն էլ լավ պաշտպանված են, եթե կատարում են իրենց պարտականությունները»,- ընդգծեց նա:

Այդուհանդերձ, ըստ նրա, «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունը: Նրա խոսքով՝ ընկերությունը աղբահանության գործը ձախողել է, իսկ ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ «Սանիթեք»-ը  լավ չի տիրապետում ոլորտին: 

Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարո՞ւմ է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Քաղաքապետի միակ պարտավորությունը գումարը տալն է: Մենք ժամացույցի պես վճարել ենք գումարը, ինձ թվում է, որ մեզանից առաջ էլ է այդպես եղել: Այնպես չէ, որ գումարը չկա, գումար կա, որը հաստատված է բյուջեով: Այս տարվա համար նախատեսված է մոտ 5,2 մլրդ դրամ ու ժամացույցի պես փոխանցվում է։ Իսկ ընկերությանը մնում է միայն անել իր աշխատանքը»:

Վարչապետի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, քաղաքապետն ասաց, որ օբյեկտիվ պատճառներից է նաև այն, որ ընկերությանը պատկանող շարժակազմը շարքից դուրս է եկել,  քանդված է։ Ըստ նրա՝ պայմանագրում նշված է, որ ընկերությունն ամեն տարի մայրաքաղաքում պետք է տեղադրի  16 հազար մետաղական աղբաման, մինչդեռ հիմա տեղադրված աղբամաններից ընդամենը 99-ն է մետաղական, իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կա շուրջ 5000 աղբաման։

Հայկ Մարությանը նշեց նաև, որ պայմանագրի համաձայն, աղբամանները 80%-ից ավելի լցվածություն չպետք է ունենան, իսկ եթե դրանից ավելի է, ապա պետք է հավաքվի, եթե չհավաքվեց, համարվում է, որ աշխատանքը չի կատարվել: Դրանից հետո քաղաքապետարանը զգուշացնում է ընկերությանը և եթե դարձյալ  չի կատարվում, ապա տուգանում են ընկերությանը:

Այսպիսով, ըստ քաղաքապետի, ծառայության վատ մատուցման համար «Սանիթեք»-ին  տուգանել են. «Իրենք ասում են, որ տուգանքներն անհիմն են և մեզ դատի են տվել: Ասում են՝ տուգանքներն ազդել են մեր աշխատանքի վրա, բայց մեր տուգանքները կազմում են մեր կողմից  տրված գումարի ընդամենը 3 տոկոսը: Նրանք ասում են՝ տուգանքներն անհիմն են, իսկ ես ասում եմ՝ 1 մլն բնակիչ ամեն օր դուրս է գալիս ու տեսնում է, որ այդ տուգանքը հիմնավոր է, քանի որ 3 տոկոս տուգանքը նվազագույնն է, ինչ քաղաքապետարանն անում է։ Բացելով չակերտներն՝ ասեմ, որպեսզի իրենք վերջնական մահանան, դրա համար մենք չենք գնում ավելի կոպիտ, կտրուկ գործողությունների»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:44
Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:40
Թշնամին «Սմերչ»-ով հարվածներ է հասցնում Շուշիին ու Ստեփանակերտին. ՊԲ
Արցախի ՊԲ-ն ահազանգում է՝ հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին 3 օրում կարող են ջարդել Ադրբեջանի զորքերին
Երեւանն ունի բավարար հիմքեր ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներից օգնություն խնդրելու՝ ադրբեջանական հարձակումները կանխելու համար: Այսպիսի տեսակետ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
14:29
ՎԶԵԲ-ը հայտարարում է կորոնոավիրուսի պայմաններում նորարար սկսնակ ընկերությունների մրցույթ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարում է առցանց մրցույթ բոլոր այն սկսնակ ընկերությունների համար‚ որոնք վերափոխել ու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Պեսկով. ԼՂ-ում մարտերը շարունակվում են, ինչն ափսոսանքի ու մտահոգության տեղիք է տալիս
Մարտերը Արցախում շարունակվում են՝ չնայած ավելի վաղ ընդունված հրադադարի մասին որոշումներին:  ՏԱՍՍ-ի հաղորդամբ, լրագրողներին ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը
Մահացել է քաղաքական գործիչ, «Համայն հայություն» ՀԿ նախագահ Գուրգեն Եղիազարյանը։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և վերջին օրերին...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ադրբեջանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդային, անհիմն է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն...
Աղբյուր` Panorama.am
14:11
Դեսպան Լաքոտը վերահաստատել է ԼՂ խնդրի միմիայն խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թշնամին ունի 6747 զոհ. Ինֆոգրաֆիկա
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Այսպես, թշնամին ունի 6747...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ռազմաճակատում զոհվածների վարկային պարտավորությունների ներմանը նպաստող օրենքը մտել է ուժի մեջ. Ֆինանսների փոխնախարար
«Ի ուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են իրապես օգտվել այս գործիքի ընձեռած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայոց հողի պահապանները. ֆոտոշարք առաջնագծից
ՀՀ ՊՆ-ն հերթական ֆոտոշարքն է հրապարակել առաջնագծից։
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայերը Իլոն Մասկի SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի ռեժիմի հետ արբանյակային գործարքը. TechCrunch
Արդյո՞ք SpaceX-ը պետք է լինի վարձկան՝ պարզապես ծառայություններ մատուցելով յուրաքանչյուրին, ով վճարում է։
Աղբյուր` Panorama.am
13:23
28.10.2020. Արցախի ՊԲ-ն հրապարակել է 59 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ....
Աղբյուր` Panorama.am
13:15
Համաճարակի ֆոնին՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ցեղասպանական սարսափները․ Forbes
Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները՝ հայերի նկատմամբ անցյալի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հայերը ծափերով ողջունեցին Ֆրանսիայի ոստիկաններին
Հայերը ծափահարությամբ իրենց երախտագիտությունը հայտնեցին ֆրանսիացի ոստիկաններին՝ աջակցության, հասարակական կարգը պահպանելու համար։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Մենք պետք է արաբական շուկան որպես թուրքականի այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք. տնտեսագետ
«Մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք տնտեսական հարաբերություններ, և, եթե նայեք Թուրքիայի արտահանման կառուցվածքը, ապա Հայաստանի դիմաց 0...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Նվիրում Արցախին» նախագիծը՝ «Ոսկե ծիրանից»
Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Շուշիում խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր
«Սմերչ»համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի երիտասարդների բողոքի ակցիան
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ․ Չեխիայի Հայ Երիտասարդական Միությունն այսպես է իր բողոքի ձայնը բարձրացրել։ Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
12:39
Հնարավորություն է տրվելու ներելու պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների վարկերը
«Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, ինչպես նախորդ դեպքերում է եղել, այլ վարկային պարտավորությանն առհասարակ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին
«Պիտի ապրենք, ապրենք և արարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո, խաղաղության, Պիտի ապրենք, ապրենք և պայքարենք՝ ընդդեմ չարի, կամքով արի, ուժով բարի»...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան նախօրեին Եվրամիության գործընկեր առաջնորդներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:36
«Հայաստան» հիմնադրամին առավել շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից ու Հայաստանից
«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը  իր թվիթերի էջում գրում է, որ կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել...
Աղբյուր` Panorama.am
11:17
Թուրքիայի վրա ԵՄ ճնշման լծակները․ Euronews
«Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիան` մեզ համար»։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}