ԶԼՄ-ները նշել են թվիթերում Թրամփի կողմից սիրված թեման
Թե որքան է գրում Ռուսաստանի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաշվել են ԶԼՄ-ները: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը Ռուսաստանը հիշեցնում է ավելի հաճախ, քան ցանկացած այլ երկիր:
Հստակեցվում է, որ նախագահ դառնալուց հետո Թրամփը թվիթերում 297 անգամ հիշատակել է Ռուսաստանին։ Երկրորդ տեղում ԿԺԴՀ-ն է՝ 163 անգամ, որին հաջորդում է Չինաստանը:
Նշվում է, որ 2016 թվականից ի վեր ԱՄՆ նախագահը 1384 հղում է կատարել արտասահմանյան երկրներին: Նրանց թիվը նույնպես հաշվարկվել է: Ընդհանուր առմամբ, Թրամփն անդրադարձել է 81 երկրի: