Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից
Ազգային ժողովի աշխատակազմի ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց Զորյանը։
Նա հայտնեց, որ աշխատանքից ազատվելը պայմանավորված է Ազգային ժողովում կառուցվածքային փոփոխություններով։
«Վարչության պետի տեղակալի հաստիք այլևս գոյություն չունի գրեթե բոլոր վարչություններում։ Ես դրա մասին տեղեկացել եմ ամսի 9-ին»,- ասաց Զորյանը։
Մեր հարցին, թե նա պատրաստվում է մասնակցել վարչության պետի համար տեղի ունեցող մրցույթին, Զորյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կերևա»։
Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված զրուցեցինք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի հետ, ով հայտնեց. «Խորհրդարանում վարչության պետի տեղակալի հաստիք պահպանվել է միայն Արտաքին կապերի վարչությունում։ Այն ունի իր օբյեկտիվ բացառությունները, քանի որ վարչության պետը մշտապես գործուղվում է Արտաքին գործերի նախարարությունից և ինստիտուցիոնալ հիշողության համար այդ վարչությունում միշտ կա պետի տեղակալի հաստիք, որը լինում է ԱԺ աշխատակից»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում