Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրից վտարել է ռուս դիվանագետի
Լվովի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզական ծառայությունը բացահայտել է տեղի բնակչի, որը տվյալներ էր հավաքել Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար և այն փոխանցել ռուս դիվանագետին: Այդ մասին գրում է Gazeta-ն։
Ըստ ծառայության, ռազմական թոշակառուն, իբր, 2014-ին հավաքագրվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից:
«Ռուս կուրատորների ցուցումներով նա հավաքել է հետախուզական տեղեկատվություն քաղաքական և հասարակական գործիչների, ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումների, հատուկ և իրավապահ մարմինների, երկրի արևմտյան շրջաններում օտարերկրյա ռազմական հրահանգիչների մասին», - ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Ուկրաինացուն կասկածում են Ուկրաինայի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (դավաճանություն) 1-ին մասով, նրա գործի վերաբերյալ փաստաթղթերն արդեն ուղարկվել են դատարան:
Ռուս դիվանագետը, որը, իբր, համագործակցել է կասկածյալի հետ, Ուկրաինայի արտգործնախարարությունը նրան հայտարարել է անցանկալի անձ և վտարել երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում