Իրավունք 13:19 14/08/2019 Հայաստան

Արցախի ԶՈւ-ից որևէ ստորաբաժանում, որևէ զինվոր չի մտել Հայաստան այդ օրերին. Ալումյան

«BBC-ի ռուսական ծառայության հայտնի ռեպորտաժը, որտեղ որոշակի հանգամանքներ են հնչել, որոնք այսօր ակտիվորեն օգտագործվում են ի վնաս պարոն Քոչարյանի՝ էլի հերթական անգամ զգացմունքային դաշտ ստեղծելու և այնտեղ ինչ-որ մի հաջողության հասնել համար են, քանի որ իրավական ոլորտում, ինչպես տեսնում, եք բոլոր ուղղություններով ձախողվել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է Արցախից ստորաբաժանումներ, առանձին զինծառայողներ Հայաստան բերելուն, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, փաստաբանն ասաց. «Առաջին ատյանի դատարանում, երբ առաջին անգամ հրապարակային դատավարություն սկսվեց, պարոն Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի դատավարության մի հատված, որը տևեց մոտավորապես մեկ ժամ, իրականացվի դռնփակ ռեժիմում, դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։ Դա անհրաժեշտ էր նրա համար, որ քննարկվեին մեր փաստարկաները Արցախից զորք՝ իբրև թե բերած լինելու հետ կապված։ Մենք պիտի ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային, երբ դռնփակ դատական նիստ տեղի ունեցավ, մենք ներկայացրեցինք մեր փաստարկները։ Այդ փաստարկներն այնպիսին էին, որոնց հետ համաձայնեց նաև դատախազությունը։ Դատախազության մոտ հակափաստարկ չկար»։

Լրագրողների հարցին, թե որոնք էին այդ փաստարկները այդ դրվագի հետ կապված, Ալումյանը պատասխանեց. «Եթե ձեր հարցին պատասխանեմ, ապա պիտի ասեմ այն, ինչ ասել եմ դնփակ նիստում։ Հիմա հրապարակային չեմ կարող պատասխանել, քանի որ կիսատ եմ պատասխանելու, իսկ կիսատ պատասխանը շղարշն ավելացնելու է։ Կարող եմ միայն ասել, որ Արցախի ԶՈւ-ից որևէ ստորաբաժանում, որևէ զինվոր չի մտել Հայաստան այդ օրերի»։

Ալումյանը հավելեց, որ Դատախազությունը կամ ՀՔԾ-ն, չունենալով փաստարկ այս հարցի հետ կապված, որը կարող է իր անունից հրապարակել, դիմել է այսպիսի մեթոդների. «Հեռուստաընկերությանը տվել է նյութերից ինչ-որ ընտրած հատվածներ, որը հավանաբար հնարավորություն է տվել այդ ընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով՝ այսպիսի ռեպորտաժ հրամցնել հանրությանը, որի մի մասն էլ հետագայում հերքվեց»։

Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց պետության կողմից տրամադրվող աջակցությանը՝ փաստաբանն ասաց. «Ընդհանրապես, երբ որ պետությունը մեկին վնաս է պատճառում կամա թե ակամա, ապա վատ չի, որ պետությունն ունի օրենք, որով ինքը պարտավոր է այդ մարդուն հատուցել, բայց վատ է, երբ որ դա արվում է ընտրովի։ Այսինքն ինչու մենակ Մարտի 1-ի դեպքերը։ Ինչու այդ աջակցության մտքերը չեն առաջանում, օրինակ՝ Սարի թաղի դեպքերի կամ վերջին իջևանյան դեպքերի հետ կապված։ Ես խնդիրը չեմ տեսնում նրա մեջ, որ այդ մարդկանց հատուցում տրամադրվի, խնդիր եմ տեսնում, թե ինչու միայն այդ մարդկանց»։

Ալումյանը նաև հավելեց, որ եթե պետությունը բանաձևը դնում է այնպես, որ ինքը բոլոր դեպքերում պետք է հատուցի, անկախ նրանից այդ անձն է մեղավոր եղել, թե պետությունը, ապա այդպես կարող են շատ հեռու գնալ. «Իսկ եթե պետությունը հատուցում է միայն այն դեպքում, երբ որ ինքը մեղավոր է եղել, իսկ այդ անձն անմեղ, ապա այդ դեպքում կառաջարկեի սպասել մինչև Մարտի 1-ի գործերով կպարզվի ի վերջո ով է մեղավոր եղել այդ մարդկանց ստացած վնասվածքների համար»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը
Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի «Արցախ էյրֆեսթ 2019» ամենամյա 3-րդ օդային փառատոնը։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Թուրքիայում բնական աղետների հավանականությունը 4․7 տոկոս է
Թուրքիան 112-րդն է ամենից շատ բնական աղետների ռիսկի ենթակա երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ամազոնիա․ Համաշխարհային աստղեր Մադոննան, ԴիԿապրիոն, Շակիրան, Ռոնալդուն կոչ են անում քայլեր ձեռնարկել
Երկու շաբաթից ավել արդեն հրդեհվում է երկրագնդի ամենամեծ դաշտավայրը՝ Ամազոնիան, որը համարվում է մոլորակի «թոքերը», քանի որ ապահովում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան օգոստոսի 22-ին ասաց, որ 5-օրյա ժամկետ է տալիս  «Հինգ աստղ շարժմանը» (M5S) և Դեմոկրատական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը
Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Իդլիբ նահանգի Մաարեթինուման շրջանում գտնվող թուրքական 8-րդ դիտակետից...
Աղբյուր` Panorama.am
19:20
Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 10 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ֆերնանդո Տորեսը կարիերայի վերջին հանդիպումը կանցկացնի
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Ճապոնիայի «Սագան Տոսու» ակումբի խաղացող Ֆերնանդո Տորեսն անցկացնում է կարիերայի վերջին...
Աղբյուր` Panorama.am
18:51
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են ունեցել։ Ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:39
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից կնվազի
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրացի ֆուտբոլիստը միացել է «Լոռի»-ին
«Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտապան Լևան Մատչարաշվիլու հետ:  «Ուրախ ենք...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երկիր մոլորակի վրա ՀՀ-ը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող...
Աղբյուր` Panorama.am
17:48
Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեք անձի ծանր մարմնական վնաս...
Աղբյուր` Panorama.am
17:37
Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ուրեմն թողեք էդ հանքը աշխատի. գորայքցիները՝ վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է  հանդիպումներ անցկացնել Ամուլսարի հարակից համայնքներում, լսել հանքի շահագործման հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
17:29
Էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրները կառավարության օրակարգում են. ՊԵԿ փոխնախագահ
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով այսօր նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել են հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր...
Աղբյուր` Panorama.am
16:50
22-ամյա երիտասարդը խոստովանել է՝ ինտերնետային կայքերի միջոցով թմրանյութ է իրացրել
Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում Արաբկիրի քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:39
Վահագն Վարագյան. Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ անկախության հռչակագրի 29-ամյակի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին
Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է 70 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին․ «1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան»
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014 թթ.), Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:51
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը
Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: ՔԿ-ից...
Աղբյուր` Panorama.am
13:35
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ. Մարինե Սուքիասյան
Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}