Բրիտանիայի նոր վարչապետն առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է իր սիրելիի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է իր սիրեցյալի՝ Քերի Սիմոնդսի հետ։ Այս մասին գրում է Marie Claire-ը։
Բրիտանիայի կառավարության ղեկավարի թվիթերի պաշտոնական էջում ներկայացվել են լուսանկարներ Դաունինգ սթրիթ 10-ից, որոնք արվել էին հրապարակային միջոցառման ժամանակ։
Նկարներում Բորիս Ջոնսոնը ներկայացել է իր սիրելիի, քաղաքական PR մասնագետ, 31-ամյա Քերի Սիմոնդսի ընկերակցությամբ։ Նկարներում զույգը ժպտում է ու երջանիկ տեսք ունի։
Հիշեցնենք, որ Ջոնսոնն ու նրա նախկին կինը՝ Մարիա Վիլլերը հայտարարեցին ամուսնալուծության մասին 2018թ․-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին