ԱՄՆ 13 նահանգներ դատարանում վիճարկում են Թրամփի միգրացիոն նոր օրենքը
ԱՄՆ 13 նահանգներ դատի են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ՝ ընդդեմ ԱՄՆ-ի քաղաքացիության տրամադրումը սահմանափակող նոր օրենքի, որով սահմանափակվում է ցածր եկամուտներ ունեցող անձանց ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը: Հայցվոր է դարձել նաև Վաշինգտոնի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆերգյուսոնը:
«Թրամփի վարչակազմի տրամաբանությունը պարզ է. եթե հարուստ եք, ուրեմն բարի գալուստ, բայց եթե աղքատ եք, ապա ոչ: Այս կանոնը հակաամերիկյան է, հակամիգրացիոն և անօրինական», - ասել է Ֆերգյուսոնը:
Միգրացիոն նոր կանոններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 15-ից: ԱՄՆ իշխանությունները կկարողանան մերժել երկիր մուտքը կամ չտալ գրին քարտ՝ ներգաղթյալի ցածր եկամուտի պատճառով: