Ջեննիֆեր Լոպեսի նշանածից թալանել են 500 հազար դոլարի զարդեր
Երգչուհի Ջեննիֆեր Լոպեսի նշանածին՝ Ալեքս Ռոդրիգեսին, թալանել են Սան Ֆրանցիսկոյում: Այդ մասին հայտնում է San Francisco Chronicle-ը:
Նշվում է, Ռոդրիգեսի ավտոմեքենայից հափշտակել են էլեկտրոնիկա՝ ֆոտոխցիկ, նոութբուք, ինչպես նաև մոտ 500 հազար դոլար արժողությամբ զարդեր:
Կայքը հրապարակել է Ռոդրիգեսի մեքենայի նկարը, որում երևում է, որ պատուհանը կոտրված է:
Ռոդրիգեսն այդ ժամանակ ճաշելիս է եղել ռեստորանում: Ռոդրիգեսի ներկայացուցիչը, սակայն, հայտնել է, որ գողացված իրերի ֆինանսական արժեքը չափազանցված է: