Քաղաքական 12:11 16/08/2019 Հայաստան

Երկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է. Գեղամ Նազարյան

Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եւ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է եւ անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: Եւ եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգեւոր օրենքների դաշնությանը, որ իր այրան ժառանգությունն է:

Հայի, ամբոխի, ամբոխին ապավինողի մասին տողերի հեղինակը «հակահեղափոխական» չէ, «սեւ» չէ, «թալանչի» չէ: Այս հանճարեղ տողերի, իսկ ավելի կոնկրետ հայի զարգացման բանաձեւի հեղինակը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանն է:

Այսօր, արդեն մեկ տարի է Հայաստանում իշխում է ամբոխը: Մենք շեղվել ենք հայի զարգացման, առաջադիմության բանաձեւից՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:

Իշխում է ամբոխը, թելադրողն ամբողխն է, ընդ որում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ինչ է լինում, երբ թելադրում է ամբոխը, երբ թելադրում է կյանքում ոչինչ չնախաձեռնած, անկիրթ, գիրք չկարդացած ամբոխը, տեսնում ենք մեր շուրջը, տեսնում ենք գրեթե ամենուր: Դուռ է ջարդում, ավտոմեքենա է վարում ինչպես ուզում է, թեժ գիծ է զանգում եւ  ու դանոս՝ մատնագիր է գրում... սա կենցաղում։ Պետական կառավարման համակարգում՝ միայն խոսում է, գործի մասին չունենալով պատկերացումներ։

Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ մեծ աշխարհին կառավարում է փոքր աշխարհը՝ փոքր մարդկանցով: Շատերի համար աննկատ ռեփեր Հրագի երգի, թե բանաստեղծության հետ փոխվեց իրավիճակը: Եթե մեծ աշխարհում լուրջ գործեր են արվում, հայրենիք ազատագրում, հողը հանձնում գյուղացուն, ատոմակայան վերաբացում պատերազմից հետո, հսկայական ներդրումներ բերում երկիր եւ ապահովում երկնիշ տնտեսական աճ, նորոգում եւ կառուցում դպրոցներ, ճանապարհներ, մշակութային օջախներ, երկրի մայրաքաղաքի դեմք դարձող պողոտաներ, հսկա լեռան միջով թունել անցկացնում, ապա փոքր աշխարհում պարում են Հրագի երգերի ներքո, հայտնագործում վարչապետի պատկերով «դուխով» օղիներ, վարչապետի նկարով դեզադորներ, գորգերը հանում մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկը եւ դրանք լվանում՝ բյուջեից ծախսելով հինգ միլիոն դրամ, անիծում եւ հայհոյում երկրի վիճակի մասին մտահոգություն հայտնող մարդկանց, անկախ այս երկրի հանդեպ նրանց մատուցած ծառայությունների աստիճանից եւ այսպես շարունակ:

Փոքր աշխարհի մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ունեն մի ձգտում՝ որեւէ կերպ ապրել՝ քաղցի զգացում չունենալով:

Եւ մինչ մեծ աշխարհը գլուխ է ջարդում հասկանալու համար, թե ինչպես պետք է փրկել իրավիճակը, ինչպես երկիրը պետք է դնել զարգացման, առաջընթացի ճանապարհի վրա, փոքր աշխարհը ընդամենը կոչ է անում չնկատել քննադատողներին, քննադատություններ հրապարակող լրատվամիջոցներին, միաժամանակ չմոռանալով ձերբակալել, կալանավորել, փռել ասֆալտին, սպառնալ եւ շրջափակել դատարանները:

Փոքր աշխարհի մարդիկ մեծ աշխարհի մարդկանց նման չեն, ընդհանրապես նման չեն: Նրանք առանց մտածելու կարող են օրենքի նախագիծ ներկայացնել, չթաքցնելով, որ նպատակը Սահմանադրական դատարանը ձեռնասուն դարձնելն է:

Այսպիսին է երկիրը, երբ թելադրողը դառնում է ամբոխը, երբ իշխում է փոքր աշխարհը, երբ օգտագործվում եւ հենվում են ամբոխի ուժի վրա:

Մինչ ամբոխը խրախճանքի մեջ է, այսօր կաշկանդված են անհատները, դիսկոմֆորտի մեջ են բոլոր նրանք, ովքեր արարող են, ովքեր ստեղծող են, ովքեր աշխատող եւ կառուցող են:
Հեղափոխությունը, հեղափոխական ցածրակարգ կոչերը, երկրում ձեւավորված մթնոլորտը երկրի կառավարման ղեկից հեռացրել է նրանց, ովքեր այս երկրի համար հսկայական գործ են արել, եւ դեռ կարող են անել:

Ամբոխի մթնոլորտը անազատության է մատնում Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին, որը հսկայական վաստակ ունի Արցախի ազատագրման գործում, որը Հայաստանի տնտեսությունը դրեց զարգացման բոլորովին այլ մակարդակի վրա, եւ որի օրոք կառուցվել անկախ Հայաստանում կառուցվածի 90 տոկոոսը։ Այսպես է ամբոխը ժամանակավորապես հաղթում անհատին։

Քրեական գործեր են հարուցված Արցախի ազատագրումը կերտած զինվորականների նկատմամբ: Ավելին, ում վրա դեռ քրգործ հարուցված չէ՝ սպառնում են հարուցել: Նրանք բոլորը անհատներ են, ովքեր ճակատագրական պահին կարողացել են պետություն ու հայրենիք պահել։
Թվարկումը կարող ենք շարունակել: Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված:

Հենց այսպես է լինում, երբ ազգը, ժողովուրդը հեռանում է իր էությունից, բնույթից, երբ փոքր աշխարհը կառավարում է մեծ աշխարհին, երբ թելադրողը ամբոխն է, երբ կառավարիչները հենվում են ամբոխի ուժի վրա: Սա սարսափելի եւ վտանգավոր իրավիճակ է, որից օր առաջ պետք է ազատվել:

Մի օր Նիկոլ Փաշինյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը, բայց դա հարցի, խնդրի  լուծում չի կարող դառնալ: Երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Չի կարելի Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով։ Երկիրը պետք է ազատել ամբոխի դիկտատուրայից: Շատ երկար ժամանակով, ընդմիշտ։ Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա։
Ամեն ինչ, ամեն ջանք պետք է գործադրել, որ իշխանության հայտնվեն պետական մտածողությամբ, պետական շահերով առաջնորդվող մարդիկ, ովքեր ստեղծագործող են, արարող, բայց ոչ շոումեն: Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք կիրառենք Վիլյամ Սարոյանի դեռ 1939թ. մեզ մատուցած բանաձեւը՝ Հայաստանը պետք է կառավարեն մարդիկ, որոնք չեն հենվում ամբոխի վրա, որոնց ուժն անհատի իրենց կերտվածքն է, ովքեր անգամ չեն մտածի պոպուլիզմի եւ ամբոխի վրա հենվելու մասին, ովքեր գիտեն ճանապարհը, որով հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել զարգացման որակապես նոր մակարդակ:

Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:26
Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա տուժած
Արտաշատ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ ԱԻ նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Փաշինյան. Ուրախ եմ, որ Միաբանությանն անդառնալի վնաս չի պատճառվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. նա այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՍՁ մեծ ԹԵՅախմությունը՝ վաղը
Նոյեմբերի 21-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի սոցիալական ձեռնարկատիրության* միջազգային օրը: Այդ կապակցությաբ «Հայկական սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Էդուարդ Թոփչյան. Պետք է մեր կրթական համակարգի մասին շատ լուրջ մտածենք
«Երբ իմ ուսանողների մեջ հայեր են լինում, անմիջապես զգում եմ, գենետիկան ուրիշ է, տաղանդավոր են: Այդ տարբերությունը ես զգում եմ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:20
Անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը. ԱԽ քարտուղար
«Ներկայումս ՀՀ-ում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին է արժանացել ճապոնացի գիտնականը
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019 թվականին ՀՀ պետական մրցանակին՝ «Global IT Award»-ին, արժանացել է «Origami...
Աղբյուր` Panorama.am
16:50
Հախնազարյանները՝ մեկ բեմում
«Նարեկն այսպիսի ձևով ինձ դիմեց՝ կկարողանաս նվագել Սեն-Սանս: Այդ գործը չէի հիշում, բայց առանց մտածելու ասացի՝ կարող եմ: Հարցն այնպես էր դրված, որ չէի կարող ասել՝ կնայեմ նոտաներն ու նոր կասեմ»:
Աղբյուր` Panorama.am
16:35
Cumhuriyet. «ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն»
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը  հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից...
Աղբյուր` Panorama.am
16:26
Աբովյանում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային...
Աղբյուր` Panorama.am
16:07
Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: ՊՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը
«SNKH» ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայի ամենահայտնի՝ Garage ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հայտարարված մրցույթում:
Աղբյուր` Panorama.am
15:33
Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը. Տիգրան Ավինյան
ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և, կարծում եմ, նաև գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է...
Աղբյուր` Panorama.am
15:11
Նարինե Դիլբարյան. Ի սկզբանե նկատելի էր, որ Արայիկ Հարությունյանը բարեկամական դիրքորոշում չուներ
«Նախարարի հետ դասախոսների հանդիպումը  բազմաթիվ տարակարծություններ առաջ բերեց, տարբեր գնահատականների տեղիք տվեց,  երևի ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՄԱԿ-ը հիշեցնում է՝ զուգարանը շքեղություն չէ
Խնդիրն առկա է նաև Հայաստանի գյուղերում, դպրոցներում ու մանկապարտեզներում։
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱԱԾ. Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
14:37
Լոռու դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու ուղղությամբ
Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ....
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանում ընդդիմությունն ու ցուցարարները պատրաստվում են նոյեմբերի 25-ին մեծամասշտաբ ակցիա անցկացնել
Վրացի ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիում։ Այս կերպ...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Գրիգորի Կարագուլյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության անդամները ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին ֆիզիկամաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:08
ՔԿ. Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պատգամավորի կարծիքով Փաշինյանը Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան սղոցողներից
«Մելինե Դալուզյանը Հայաստանից փախել է, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դալուզյանին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կրեմլն անընդունելի է համարում Ռուսաստանին ուղղված Էստոնիայի տարածքային պահանջները
Կրեմլն անընդունելի է համարում Ռուսաստանին ուղղված Էստոնիայի տարածքային պահանջները: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ. Գարեգին Բաղրամյան
Ներկայումս քննարկվում է  Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հարցերը։ Այս մասին այսօր Հանրային ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
13:31
Դասախոսության ընթացքում սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին
Ռիխարդ ֆոն Վայցզեկերի որդին, որը զբաղեցնում էր Գերմանիայի նախագահի պաշտոնը 1984 թվականից մինչև 1994 թվականը, 59-ամյա Ֆրիտց ֆոն Վայցզեկերը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
Հարևան Իրանում ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած անհանգստությունների,  դրանց պատճառների, հնարավոր զարգացումների ու հետևանքների,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հրաժարականներ Պոլսի պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմնում
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով...
Աղբյուր` Panorama.am
12:58
2020 թվականին սպառողները ջրի համար կշարունակեն վճարել նույն գինը
2020 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա նույնը՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց  Հանրային...
Աղբյուր` Panorama.am
12:56
Բաց մրցույթ՝ Մանկական այգում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելու
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
12:56
Պենտագոնի նոր զեկույց. Սիրիա Թուրքիայի ներխուժումն օգնում է ԻՊ-ի վերադարձին
Թուրքիայի որոշումը՝ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու մասին, որը թիրախավորում էր Ամերիկայի քրդական գործընկերներին Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}