Քաղաքական 19:23 16/08/2019 Հայաստան

Ո՞վ է ԱՄՆ նախագահի ամենից ոչ ցանկալի թեկնածուն հայերի համար

Նյու Ջերսի նահանգը ԱՄՆ-ի ամենաթուրքաշատ նահանգներից մեկն է, իսկ այդ նահանգի հարավային Փաթերսոն քաղաքը կոչում են փոքր Ստամբուլ։ Հարավային Փաթերսոնում բնակվում է ամերիկայի թուրք ներգաղթյալների ամենամեծ համայնքը՝ կազմելով 20 հազար թուրք բնակիչ։ Հենց այս թուրքաշատ նահանգից է ընտրվել սենատոր, իսկ այժմ նախագահի դեմոկրատ թեկնածու Քորի Բուքերը։ Իր քաղաքական գործունեությունը սենատոր Բուքերը սկսել է որպես Նյուարկի Քաղաքային խորհրդի անդամ։ Հետագայում դարձել է նույն քաղաքի քաղաքապետը՝ պաշտոնավարելով մինչև 2013թ.: 2013թ.-ից մինչ օրս հանդիսանում է Նյու Ջերսիից ընտրված սենատոր։ 

Սենատոր Բուքերը երբեք Կոնգրեսում չի աջակցել հայանպաստ և Ամերիկայի հայկական համայնքի համար կարևոր և ոչ մի բանաձևի․ չի հովանավորել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված բանաձևերը, երբեք չի ստորագրել նախագահին ուղղված ցեղասպանության ճանաչման պահանջով նամակները, չի այցելել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և ի վերջո երբեք հանդես չի եկել հայ-ամերիկյան հարաբերություններին և Արցախի իրավունքները պաշտպանող հայտարարությամբ։

​Հետաքրքրական է վերջինիս սենատոր դառալու պատմությունը։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր նահանգից ընտրվում է երկուական սենատոր։ Նյու Ջերսիից ընտրված սենատորներից մեկը հայամետ Բոբ Մենենդեսն է, ում դեմ և աշխատում էր Նյու Ջերսիի թուրքական համայնքը՝ փորձելով Սենատ բերել թուրքամետ (առնվազն ոչ հայամետ) թեկնածու, ով և դարձավ Քորի Բուքերը։ 2013թ․ ընտրություններում Քորի Բուքերի գլխավոր հակառակորդը հայամետ Ֆրանկ Փալոնն էր։ Սա արտահերթ ընտրություն էր կապված սենատոր Ֆրանկ Լութենբերգի մահվան հետ։ Հաղթողը սենատորի պաշտոնը կստանձներ 15 ամիս ժամկետով՝ հնարավորություն ստանալով վերընտրվել 2014թ-ի ընտրություններում։ Թուրքական համայնքը և ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Նյու Ջերսիից չընտրվի ևս մեկ հայամետ սենատոր, ուստի ամբողջ ուժերը կենտրոնացրին Քորի Բուքերի հաղթանակի վրա, ինչին նրանց հաջողվեց հասնել։ Թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վերջիններս իրենց ամբողջական աջակցությունն են հայտնել նրան, իսկ Քորի Բուքերն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրքական համայնքի ներկայացուցիչներին և նշել, որ ծանոթ է ադրբեջանական և թուրքական համայնքներին և տեղյակ է վերջիններիս հզորացման անհրաժեշտության մասին։

​Սենատոր Բուքերի և Ամերիկայում թուրքական համայնքի միջև կարևոր կապող օղակ է հանդիսանում Փաթերսոն քաղաքի նախկին (մինչև 2018թ.) փոխքաղաքապետ (հասարակական հիմունքներով) և Փաթերսոնի թուրք-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Դերյա Թաշքինը (Derya Taskin): Վերջինս առավել հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված իր արշավներով։ Դեռ ավելին Դերյա Թաշքինը հադիսանում է Զարգացման թուրքական ինստիտուտի տնօրենը։ Թուրքական շահերն առաջ տանելու համար այս կազմակերպությունը ակտիվորեն ներգրավում է պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններ, ինչպիսիք են «Cypress Advocacy LLC», «Levick Strategic Communications», «Mercury Public Affairs LLC», որոնց 2015-2016թթ. տրամադրվել է ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար։

Պատահական չէ հենց այս կազմակերպությունների ընտրությունը, օրինակ՝ «Mercury Public Affairs LLC»-ին ակտիվ կապեր ունի Նյու Ջերսի նահանգի դեմոկրատների հետ և հենց այս կազմակերպության գործադիր տնօրենն է Մոդիա (Մո) Բաթլերը (Modia "Mo" Butler)։ Այն ժամանակ, երբ սենատոր Բուքերը դեռ Նյու Ջերսիի խոշորագույն Նյուարկ քաղաքի քաղաքապետն էր, Բաթլերը նրա աշխատակազմի ղեկավարն էր, իսկ ավելի ուշ դարձավ Քորի Բուքերի ընտրական քարոզարշավում ավագ խորհրդական։ Իսկ այս կազմակերպության գործընկեր լոբբիստ Մայքլ Սոլիմանը (Michael Soliman), չնայած հայամետ սենատոր Մենենդեսի խորհրդականը լինելուն, եղել է Քորի Բուքերի 2014թ․ ընտրարշավի գլխավոր ստրատեգը։ Լոբբիստական մեկ այլ կառուցում «Levick Strategic Communications»-ում էլ աշխատել է սենատոր Բուքերի 2014-2016թթ. մամլո խոսնակ Մոնիկա Ուոթերսը (Monique Waters)։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերի և այս թուրքամետ լոբբիստական կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցությունը շատ ժամանակ ապահովվում է հենց այս մարդկանց միջոցով։

Դերյա Թաշքինն այսօր էլ ակտիվորեն աջակցում է Քորի Բուքերին՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածելով Բուքերի գրառումները և իր կազմակերպության կողմից (Derya Staffing and Consulting LLC) Բուքերի քաղաքական արշավներին 2018-2019թթ. տրամադրելով ավելի քան 9000 ԱՄՆ դոլար։

Մինչ այժմ Քորի Բուքերի աշխատակազմի անդամները նամակագրական կապի մեջ են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձված լոբբիստական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «BGR Government Affairs, Ballard Partners», «Greenberg Traurig»: Միայն 2013-2018թթ. «Greenberg Traurig»-ը Բուքերին փոխանցել է շուրջ 236.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ դառնալով սենատորի 6-րդ ամենախոշոր դոնորը։

Քորի Բուքերը հանդիպումներ և ելույթներ է ունենում Ամերիկայի թուրքական համայնքի մոտ։ Օրինակ 2019թ․ մարտին Վաշինգտոնում Ամերիկայի թուրքական կոալիցիան իրակականցրեց Ամերիկայի թուրք կանանց առաջնորդության առաջին ֆորումը (մասնակիցների թվում էր նաև Դերյա Թաշկինը), որի ընթացքում գլխավոր ելույթ ունեցողներից մեկը հենց սենատոր Քորի Բուքերն էր։ Վերջինս նաև 2018թ. ամռանը այցելել է Թուրքիա՝ քննարկելու ամերիկա-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։

Կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերը Հայաստանի և Ամերիկայում հայ համայնքի համար նվազ շահեկան նախագահի թեկնածուն է։ Ինչ վերաբերում է վերջինիս դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու դառնալու հնարավորությանը, ապա վիճակագրական տվյալները տրամադրում են բավական տարբեր թվեր, օրինակ՝ «CNN»-ի և «New York Times»-ի տվյալներով Քորի Բուքերի վարկանիշը կազմում է 2%: Մինչդեռ «Morning Consult»-ի հարցումները առանձնացնում են երկու արդյունք, նախ դեմոկրատական կուսակցության ընդհանուր ընտրողների շրջանում (Democratic primary voters) վերջինս հավաքում է 3%, իսկ այն նահանգներում, որտեղ ընտրություններն անցկացվում են ավելի վաղ (Այովա, Նյու Հեմփշիր, Հարավային Կարոլինա, Նևադա, Early primary state voters) Բուքերը ստանում է ընտրողների ձայների 6%-ը։ Չնայած նրա վարկանիշի ցածր լինելուն, չի բացառվում, որ լավ քարոզարշավ իրականցնելու դեպքում դեմոկրատների գլխավոր թեկնածուն Բուքերին առաջարկի փոխնախագահի կամ մեկ այլ կարևոր պաշտոն, նախ հաշվի առնելով վերջինիս աֆրոամերիկյան ծագումը, երկրորդը՝ հաշվի առնելով նրա որպես սենատոր բարձր վարկանիշ ունենալու հանգամանքը (47%)։ Չէ, որ նման նախադեպ եղել է հենց Դոնալդ Թրամփի դեպքում, ով իր հակառակորդ Բեն Քարսոնին նշանակեց Բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման քարտուղար։ Նմանատիպ սցենար չպետք է բացառել նաև Քորի Բուքերի պարագայում։

Աղբյուրը՝ «Armenian Center for American Studies» ոչ կառավարական կազմակերպություն։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}