Քրեական գործ կհարուցվի նաև Ղրղզստանի նախկին նախագահի կնոջ նկատմամբ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կնոջ՝ Ռայիսայի, դեմ ևս քրեական գործ կհարուցվի:Այս մասին Ռայիսա Ատամբաևան ասել է Բիշքեկում ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Tass-ը։
«Իմ դեմ ներկայումս քրեական գործ է հարուցվում», - աել է նա:
Ըստ Ատամբաևայի, ինքը դեռ չգիտի, թե որ հոդվածով է գործը հարուցվելու:
Հիշեցնենք, որ Բիշքեկի դատարանը մերժեց կալանքից ազատ արձակել նախկին նախագահ Ատամբաևին՝ կանալքը երկարաձգելով մինչև օգոստոսի 26-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց