Թրամփն իր 400 հազար դոլար աշխատավարձը հետ է փոխանցել պետությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարվա երկրորդ քառորդի աշխատավարձը նվիրաբերել է հանրային առողջապահության ծառայությանը՝ շարունակելով իր աշխատավարձը յուրաքանչյուր եռամսյակ դաշնային կառավարության մի մարմնի նվիրաբերելու պրակտիկան: Այս մասին գրում է CNN-ը։
«Ես Նախագահի իմ աշխատավարձի 100% -ը, $ 400,000, վերադարձնում եմ մեր Երկրին։ Եվ շատ լավ եմ զգում ինձ դրա համար», - թերթերում գրել է Թրամփը։
Պաշտոն ստանձնելուց ի վեր Թրամփը իր աշխատավարձը նվիրել է պետական տարբեր գերատեսչությունների և ծրագրերի:
Դաշնային կանոնակարգերը գործակալություններին արգելում են նվիրատվության միջոցներն ընդունել առանց կոնգրեսի թույլտվության: Չարտոնված միջոցները փոխարոնը փոխանցվում են գանձապետարանի դեպարտամենտի ընդհանուր հիմնադրամին: