Հասարակություն 11:41 17/08/2019 Հայաստան

Որևէ պատճառ չկա «ԷԼԱՐԴ»-ին չվստահելու, Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի ուսումնասիրության մասին

«Հրապարակ»-ը գրում է.

«Ամուլսարի հանքավայրի էպոպեան  հասել է դրամատիկ վերջնագծին։ Փորձագիտական աշխատանքներ իրականացրած լիբանանյան «ԷԼԱՐԴ» ընկերության զեկույցը, որը շուրջ մեկ ամիս առաջ էր պատրաստ, և հրապարակումը ձգձգվում էր, մի քանի օր է՝ ոտքի է հանել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպաններին ու ակտիվիստներին։

Զեկույցից պարզ է դառնում, որ բնապահպանների բարձրացրած աղմուկն անիմաստ է եղել։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերն ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի: Հարակից բնակավայրերն էլ, ըստ զեկույցի, գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու։ Շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում։ Մինչդեռ բնապահպանները փորձաքննություն իրականացնող կառույցի նկատմամբ վստահություն չունեն։

Չնայած երեկ հանքի շահագործման ջատագով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հերքեց տեղեկատվությունը, թե «ԷԼԱՐԴ»-ն իր հոր ընկերոջ ընկերությունն է, որին այդ փոխձաքննության համար 400 հազար դոլար գումար է հատկացվել կառավարության պահուստային ֆոնդից, սակայն բնապահպանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի հետ կապված փորձաքննությունը կատարելիս «ԷԼԱՐԴ» ընկերությունը կողմնապահ զեկույց է կազմել, միայն «ԼԻԴԻԱՆ»-ի փաստաթղթերն է ուսումնասիրել, ոչ թե դաշտային փորձաքննություն է իրականացրել։

Նրանք երկու օր է՝ Ամուլսարի տարածքում, Ջերմուկում բողոքի ցույցեր են անցկացնում և հանդիպում պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի դեպ, դեռևս անցած տարի Փաշինյանն Ամուլսարի հետ կապված դիրքորոշում էր հայտնել, որ հանքի շահագործել-չշահագործելու հարցը պետք է որոշվի միջազգային կազմակերպության եզրակացությունից հետո։

«Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի համար և ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես՝ ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք ո՛չ դրական, ո՛չ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք»,- ասել էր վարչապետը։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ կառավարությունն այս օրերին ուսումնասիրում է «ԷԼԱՐԴ»-ի զեկույցը, որից պարզ կդառնա, թե ինչ որոշում է ընդունելու։ Ներկայացնում ենք Տրդատ Սարգսյանի հետ մեր զրույցը։

- Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները հայտնի են, չնայած դրան, բնապահպանները  բարձրաձայնում են հանքի շահագործման վտանգավորության մասին, բողոքի ալիք է կրկին բարձրացել։ Ո՞րն է լինելու իշխանության քայլը։

- Իշխանության հաջորդ քայլը կլինի այդ փաթեթն ուսումնասիրելուց հետո, պետք է ուսումնասիրել այդ ընկերության ուսումնասիրությունը, նոր միայն կարծիք հայտնել։ Կառավարությունում հիմա ամբողջությամբ ուսումնասիրում են։

- Իսկ Ձեր դիրքորոշումը ո՞րն է՝  ի շահ տնտեսակա՞ն խնդիրների, թե՞ բնապահպանական։

- Ես իմ անձնական դիրքորոշումը չեմ ներկայացնի, ես ներկայացնում եմ կառավարությունը, որը հստակ հայտարարել է իր կարծիքը, հիմա կուսումնասիրեն, նոր կարծիք կհայտնեն։

- Անվստահություն կա փորձաքննություն իրականացրած ընկերության հարցում, տեղյա՞կ եք՝ ուսումնասիրություններ են արվել միայն «Լիդիանի» փաստաթղթերո՞վ, թե՞ նաև հանքի տարածքում։

- Մանրամասներին տեղյակ չեմ, բայց որևէ պատճառ չկա այդ ընկերությանը չվստահելու։ Ընկերությունը 300 էջանոց կարծիք է հայտնել, հիմա կառավարությունն էլ ուսումնասիրում է դա։

- Դուք համաձայն չե՞ք, որ այս հարցը  կարող է փորձաքար դառնալ ձեր իշխանության համար, ձեր դեմ հանել անգամ յուրայիններին, որոնք ժամանակին պնդում էին, որ չի կարելի շահագործել Ամուլսարը։

- Եկեք սպասենք կառավարության ուսումնասիրությանը, ես չգիտեմ՝ երբ հայտնի կլինի կառավարության կարծիքը, բայց այժմ լայն քննարկում է ընթանում, ի վերջո, ակտիվիստներն էլ են ասում, որ լավ չի ուսումնասիրվել, հիմա կառավարությունը պետք է հասկանա՝ ինչ զեկույց է ներկայացվել։

- Երկու օր է՝ Ջերմուկում բողոքի ցույցեր են անում, Դուք հանդիպե՞լ եք նրանց հետ և տեղյա՞կ եք արդյոք՝ Նիկոլ Փաշինյանը կանսա՞ նրանց կոչերին և կմեկնի՞ Ջերմուկ։

- Ես չեմ հանդիպել, քանի կառավարությունն ուսումնասիրում է, վաղ է հանդիպելը։ Ես տեղեկություն չունեմ նաև՝ Փաշինյանը կգա՞, թե՞ ոչ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ.Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ Սիսիանում ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը.Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ է հղել  Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել մեկնել այսօրվա չվերթով,տեղավորվել են չորս հյուրանոցներում.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ապրիլի 8-9-ը հանրապետության տարածքում սպասվում է ցուրտ, հողի մակերևույթին՝-2․․-5 աստիճան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Նաիրյան» ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան»  վոկալ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ռեալը» չի պլանավորում վերադարձնել Ռոնալդուին
«Ռեալը» չի քննարկում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բարեգործական հիմնադրամ կստեղծեն
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ իրենք մտադիր են հիմնել նոր բարեգործական հիմնադրամ, որը  որը կոչվելու է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Պայթյուն՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի գործարանում
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՀ 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և  ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Կարագի, բուսական յուղի, բրնձի և այլ ապրանքատեսակների գները նվազել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք...
Աղբյուր` Panorama.am
18:58
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
18:54
Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք   Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը...
Աղբյուր` Panorama.am
18:51
Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և  կորոնավիրուսի հետ կապված անորոշության...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ փրկարար կանայք
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դոլարն արժեզրկվում է
Վերջին օրերին հայկական դրամի նկատմամբ արժևորված դոլարը սկսել է էժանանալ։ Rate.am-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառքի կետերում տատանվում է 489-504...
Աղբյուր` Panorama.am
18:23
Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
ՌԴ քննչական կոմիտեն մինչև մայիսի կեսերը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
WhatsApp- ը մտցրել է հաղորդագրություններ ուղարկելու նոր սահմանափակումներ
«WhatsApp- ի հաղորդագրությունների հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակել է բազմակի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ոստիկանությունը տուգանել է 131 մարդու՝ սահմանափակումները խախտելու համար
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Գլաձոր համայնքի բնակիչը փորձել է սպանել համագյուղացուն
Ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}